News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երբ մենք հայտարարում էինք, որ պետք է ներողություն խնդրելով, կսկիծով, ինքներս մեզ դատափետելով  փակենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները, շատ կոնկրետ շրջանակներից եղան շատ կոնկրետ մեկնաբանություններ, ինչպես եւ կարելի էր սպասել, որ ահա, այս ապազգային, պրոթուրքական իշխանությունը հատուկ փակում է Ծիծեռնակաբերդը, որպեսզի մոռացության մատնի Ցեղասպանության պատմությունը եւ այլն: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ապրիլի 24-ի միջոցառումներին եւ դրանց խորհրդից:

«Այդպիսի անհեթեթություններ էին հնչում, բայց մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը եւ այո, հակադրեցինք այդ ընկալումը այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ, որովհետեւ ոմանք նաեւ չեն խորշել ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել:

Մենք ցույց տվեցինք կոնտրաստը ազգային ինքնության մեր ընկալման: Մեր ցույց տվեցինք իշխանության, մեր կառավարության, հեղափոխության գաղափարախոսության ընկալումը, ազգայինի, հայի տեսակի, հայի կերպարի: Այո, մենք այդ ընկալումը հակադրում ենք մինչ այժմ եղած շատ ընկալումներին: Սա է ապրիլի 24-ի միջոցառումների ամենակարեւոր խորհուրդը:

Մենք ասում ենք, որ ազգային-ազգային ասելով ազգին թշվառացրել են, ազգին թալանել են են եւ դա արել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո: Ես չեմ հավատում այն մարդկանց, որոնք ազգային կարգախոսների ներքո, այդ թվում շահարկելով թեկուզ ընդունելի, ազգին մատուցած իրենց մի շարք ծառայություններ, դա համարել են լեգիտիմություն ազգին նվաստացնելու, ազգին թալանելու, միլիոններ, միլիարդներ վաստակելու, փողեր լվանալու»,-հայտարարեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
Ամենաշատ