News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կփորձի հասնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ զենքի էմբարգոյի պահպանումը նախատեսող բանաձեւի նախագծի ընդունմանը՝ հիմնվելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) դրույթի վրա, որից Վաշինգտոնը դուրս է եկել 2018 թվականին: Այս մասին կիրակի հայտնել է The New York Times պարբերականը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմում աղբյուրներին

Նրանք հիշեցրել են, որ ՀԳՀԾ դրույթների համաձայն, որը 2015 թվականին Իրանի հետ ստորագրել էին ՄԱԿ ԱԽ մշտական հնգյակը եւ Գերմանիան, Թեհրանը հոկտեմբերից կկարողանա արտասահմանյան մատակարարներից ձեռք բերել զենք եւ ռազմական տեխնիկա: ԱՄՆ վարչակազմը մտադիր է դա թույլ չտալ եւ փորձել համոզել ՄԱԿ ԱԽ անդամներին կա՛մ երկարացնել զենքի էմբարգոյի գործողության ժամկետը, կա՛մ Իրանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ մտցնել:

Պարբերականի տեղեկություններով՝ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հավանություն է տվել ծրագրին, որի համաձայն ԱՄՆ-ն, իրավական տեսանկյունից, դեռեւս ՀԳՀԾ անդամ է եւ իբրեւ թե իրավունք ունի պահանջելու ՄԱԿ պատժամիջոցների վերականգնում, որոնք գործում էին մինչեւ միջուկային գործարքի կնքումը: Եթե զենքի էմբարգոն չերկարաձգվի հոկտեմբերին, ապա Վաշինգտոնը կօգտվի այդ փաստարկից՝ պնդելու համար հին պատժամիջոցների վերականգնումը: Տեսականորեն գործողությունների նման տարբերակը կատարման առումով պարտադիր կլինի ՄԱԿ բոլոր մյուս անդամների համար, պարզաբանում է պարբերականը:

Նրա տեսակետից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մտահղացումը հետապնդում է հեռահար նպատակներ՝ հաշվի առնելով նոյեմբերի 3-ի ընտրությունների մոտ լինելը: Օրինակ՝ ստիպել Թեհրանին ՀԳՀԾ փոխարեն ստորագրել նոր համաձայնագիր, բայց այնպիսի պայմաններով, որոնք մեծապես ձեռնտու են ԱՄՆ-ին: Իրանը բազմիցս հրաժարվել է այդպիսի բանակցություններ վարելուց եւ պահանջում է, որ Միացյալ Նահանգները նորից դառնա միջուկային գործարքի կողմ եւ անշեղորեն պահպանի դրա բոլոր դրույթները: Թրամփը մերժում է նման ճանապարհը:

Հրապարակման համաձայն՝ Եվրոպայում ԱՄՆ շատ դաշնակիցներ դեմ կլինեն Միացյալ Նահանգների չափից ավելի ընտրողական վերաբերմունքին նման նշանակության միջազգային պայմանագրի հանդեպ: «Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը վեց ամսից սկսի ձեռք բերել սովորական զենք: Նախագահ [Բարաք] Օբաման երբեք չպետք է համաձայներ ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի դադարեցմանը,- ասել է Պոմպեոն ի պատասխան հրապարակումը մեկնաբանելու խնդրանքին: - Մենք պատրաստ ենք օգտագործել մեր բոլոր դիվանագիտական ​​տարբերակները՝ ՄԱԿ ԱԽ զենքի էմբարգոյի պահպանումն ապահովելու համար»:

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը ծրագրի մանրամասները ներկայացրել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի որոշ անդամներին, հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին: Նրանց խոսքով՝ Հուքը Նյու Յորք եւ Փարիզ կատարած այցերի ժամանակ դաշնակիցներին ծրագրի մասին հայտնել է ընդհանուր գծերով՝ լռելով, սակայն, ԱՄՆ պատրաստակամության մասին միակողմանիորեն պահանջել Թեհրանի դեմ պատժամիջոցների խստացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ