News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է մայիսի համար յուրաքանչյուր ընտանիքի հատկացնել 100 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր թոշակառուի տալ հավելյալ մեկ ամսվա թոշակ: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում նշել է Մարուքյանը:

Նա իր խոսքում, մասնավորապես նշել է, որ այդ փողը կա, Կառավարությունը Կենտրոնական բանկի իր համապատասխան հաշվին ավելի քան 300 մլրդ դրամ ունի:

 «Մեզ ասում են՝ դա պոպուլիզմ է, Հայաստանը հարուստ երկիրն չէ: Երբ մենք ասում ենք, որ ԱՄՆ-ում, Դանիայում, Հարավային Կորեայում, Գերմանիայում ՀՆԱ-ի այսքան տոկոսի չափով աջակցություն է տրամադրվում, մեզ ասում են՝ նրանք հարուստ երկրներ են, ինչու եք նրանց հետ համեմատում Հայաստանին: Ժողովուրդ ջան, չենք համեմատում, այդ երկրներն իրենց ՀՆԱ-ի չափով են օժանդակություն տալիս, Հայաստանն էլ իր ՀՆԱ-ի չափով պետք է տա:

Փող կա, այդ փողը ՀԿ-ում գանձապետական համապատասխան հաշվեհամարին դրված է, 300 մլրդ դրամից ավելի փող կա: Փառք Աստծո, Հայաստանն այս ճգնաժամի մեջ մտել է համապատասխան խնայողություններով»,-ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ կառավարության կողմից աջակցության 14 միջոցառումների վերաբերյալ «Լուսավոր Հայաստանն» իր գրասենյակում խորհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին. «Այսինքն այնքան բարդ է ծրագրերին դիմելը, չափանիշներին համապատասխանելը, որ հատուկ կարիք կա խորհրդատվություն անել, աջակցել, որ մարդը կարողանա դիմել: Այդ բոլոր ծրագրերով օգնությունը մեր ՀՆԱ-ի մեկ տոկոսն էլ չի կազմում: Մնացած մասով մենք ունենք վարկային ծրագրեր, որից տնտեսվարողները բողոքում են, որ վարկերը չեն կարողանում աստանալ, բզմաթիվ պրոբլեմներ կան:Օրինակ, 130 հազար դրամ մի անգամ ուշացման պատճառով մի քանի մլրդ հարկ վճարողներ զրկվել են վարկ ստանալու հնարավորությունից:

Մենք հարց ենք բարձրացնում՝ ի վերջո, մեր կառավարությունը մեր ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն է պատրաստ ծախսելու այս ճգնաժամից դուրս գալու համար: Աշխարհի շատ երկրներում, որոնց թվարկեցի, որոշել են, որ ամենադյուրին ձեւը մարդկանց փող բաժանելն է, որ մարդիկ այդ փողը ծախսեն ապրելու համար, վճարեն իրենց կոմունալները, եւ դա տնտեսության համար կշարժվի, տնտեսությունը կիսամեռած վիճակում կշնչի, մարդիկ էլ ծանր սոցիալական այս հարվածի տակ կարողանան գոյատեւել եւ հասնել ավելի լավ օրերի: Այսինքն արձանագրում ենք, որ ամենալավ փորձը, որ աշխարհում կիրառվել է մարդկանց տնետուն փող բաժանելն է, ուրիշ տարբերակ չկա:

Այսինքն ֆիքսեցինք, որ կա 300 մլրդ դրամից ավելի փող, մեր պետությունը մոտ 30 մլրդ դրամ էլ չի ծախսել, բայց խորը ճգնաժամի մեջ ենք: Ընտանիքներ կան, որ սովի են մատնված, վարձով ապրող մարդկանց իրենց վարձած բնակարաններից են դուրս հանում, արտագնա աշխատողները չեն գնացել, չեն կարող գնալ եւ սովի են մատնված, որովհետեւ որեւէ այլ եկամուտով նրանք չեն ապրել:

Հիմա ի՞նչ ենք մենք առաջարկում.

Այսօր Հայաստանում մոտավորապես 650 հազար ընտանիք կա: Մեր կառավարությունը որոշել է պարզել, թե ովքեր են կարիքավորները եւ թիրախավորված օժանդակություն հատկացնել, որպեսզի հանկարծ որեւէ մեկը, որ ունեւոր է եւ կարիք չունի, գումար չստանա: Այնպիսի չափանիշներ են ձեւավորել, որ հազարավոր կարիքավորներ դուրս են մնացել ծրագրերից: Որպեսզի նման բան չլինի, մենք առաջարկում ենք հակառակ թիրախավորում, այսինքն գնալ բացառման մեթոդով: Եկեք որոշենք, թե ում չենք աջակցում, դա ավելի հեշտ է, քան որոշենք, թե ում ենք աջակցում: Փորձել ենք ճիշտ թիրախավորում անել, արդեն չի ստացվել:

Պետք չի աջակցել պետական սեկտորի աշխատողներին, պետք չի աջակցել հանրային սեկտորի աշխատողներին, այսինքն «Գազպրոմում», էլցանցերում աշխատողներին, մեծ կորպորացիաներում աշխատողներին (օրինակ կապի օպերատորներին, բանկային սեկտոր, IT սեկտոր) որովհետեւ իրենք իրենց աշխատավարձը ստանում են: Մոտավորապես 150 հազար ընտանիք հանում ենք, տակը մնում է կես մլն ընտանիք: Մենք առաջարկում ենք 100 մլրդ դրամ նախատեսել, որի 50 մլրդ դրամը բաժանել 500 մլն ընտանիքներին: Այսինքն ամեն ընտանիքի 100 հազար դրամ կլինի:

Բացի այդ, Հայաստանում մոտ 470 հազար թոշակառու: Առջարկում ենք էդ մնացած 50 մլրդ դրամով մեկ ամսվա հավելյալ թոշակ տալ բոլոր թոշակառուներին: Տակը ոչոշակի գումար կմնա, առաջարկում ենք դա ծախսել բազմազավակ ընտանիքներին աջակցելու վրա: Այսինքն 100 մլրդ դրամ մայիս ամսին պետք է բաժանվի ժողովրդին:

Ուրիշ որեւէ խուճուճ սոցիալական, սոցիալ-իրավական չգիտեմ ինչ ծրագրերի ժամանակը չկա:

Հիմա կարող է հարց առաջանալ, որ նույն ընտանիքում կարող է թոակառու կա: Այո, բայց տվեք էդ փողը, բանի հետեւից մի ընկեք: Էդ փողն ուրիշ տեղ չի գնալու Հայաստանից, հայաստանում է ծախսվելու:

Երբ ասում էին, որ նպաստ ստացողը առաջվա պես ստանում է իր նպատսը, պետք չի իրեն աջակցել, մոռանում են, որ ոչ մեկը նպաստով կամ թոշակով չի ապրել: Մարդն իր թոշակը ստացել է, տղան էլ Ռուսաստանում կաֆել է ժարել, մի քանի կոպեկ ուղարկել է, ու դրանով մարդը յոլա է գնացել: Հիմա դրսից ուղարկողը չկա, մարդը մնացել է թոշակի հույսին: Այսինքն սխալ դիտարկում է, որ պանդեմիան չի ազդել այդ մարդկանց վրա:

Այսինքն առձեռն փողը մարդկանց տալուց բաից ավելի լավ տարբերակ առաջադեմ աշխարհը չի մտածել ու չի գտել»,-հայտարարեց Մարուքյանը:

Ավքեր համաձայն են մեր այս գաղափարի հետ, ես խնդրում եմ մեկնաբանություններում գրեք եւ այս տեսաուղերձը տարածեք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ