News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Beeline-ը տեղեկացնում է որոշ վաճառքի եւ սպասարկման գրասենյակների վերաբացման մասին։ Գրասենյակները վերաբացվել են Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում եւ մարզկենտրոններում՝ Վանաձորում, Իջեւանում, Եղեգնաձորում, Կապանում, Գյումրիում, Աշտարակում, Հրազդանում, Գավառում, Արմավիրում եւ Արտաշատում։ Գրասենյակները գործելու են հատուկ աշխատանքային գրաֆիկով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 11։00-15։00։ Վերաբացվող գրասենյակների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։

«Մենք Beeline-ում շատ ենք կարեւորում մեր  աշխատակիցների եւ հաճախորդների առողջությունն ու ապահով շփումը, այս պատճառով վաճառքի բոլոր գրասենյակներում տեղադրված են ձեռքերը ախտահանող միջոցներ՝ հաճախորդների եւ աշխատակիցների համար, տարածքները պարբերաբար օդափոխվում են  եւ ախտահանվում, իսկ սպասարկումն իրականցվում է՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Ինչպես նաեւ անվտանգության նորմերից ելնելով՝ սպասարկման գրասենյակներ մուտք գործելը կիրականացվի դիմակներով», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք նաեւ, որ Beeline-ի ծառայություններից կարելի է օգտվել առցանց տարբերակով՝

Հայաստանի ողջ տարածքում գործում է SIM քարտերի եւ հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել E-shop-ի միջոցով,

Beeline բջջային եւ ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է իրականացնել այստեղ կամ BeeMoney հավելվածով,

հաշիվը եւ ծառայությունները ցանկացած պահին եւ ցանկացած վայրից կառավարել հնարավոր է My Beeline Armenia հավելվածով:

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝  0611 բջջային եւ 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաեւ բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ