News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւ Ռուսական աշխարհագրական միությունը Սեւ ծովի հատակին հայտնաբերել են «Արմենիա» ջերմանավը, որը նացիստական ավիացիան խորտակել էր 1941 թվականի նոյեմբերի 7-ին: Այս մասին հայտնել են միության մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Որոնողական գործողությունն անցկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Հետազոտությանը եւ նավի նույնականացմանը մասնակցել են Ռուսական աշխարհագրական միության Ստորջրյա հետազոտությունների կենտրոնի մասնագետները»,- ասել են միությունից:

Միությունից հայտնել են, որ 2017 թվականին որոնողական գործողության ժամանակ, որն անցկացվում էր ռուսական ռազմական գերատեսչության ուժերով, մագնիսաչափը ծովի հատակին հայտնաբերել է մագնիսական անոմալիա:

«2020 թվականի մարտին հերթական որոնողական գործողության ժամանակ շրջանը մանրակրկիտ հետազոտել են հիդրոտեղորոշիչով: Արդյունքում Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասնագետները հայտնաբերել են խորտակված նավի իրանը, որն իր չափերով համընկնում է «Արմենիա» ջերմանավի բմնութագրիչներին: Նավի նույնականացման համար ներգրավվել են Ռուսական աշխարհագրական միության Ստորջրյա հետազոտությունների կենտրոնի մասնագետները»,- պարզաբանել են միությունից:

Նավի կործանումը համարվում է պատմության մեջ ծովում ամենամասշտաբային ողբերգություններից մեկը. տարբեր հաշվարիկներով՝ նավում եղել են 6-ից մինչեւ 10 հազար փախստականներ եւ վիրավորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ