News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պենտագոնը կարծում է, որ Իրանի առաջին ռազմական արբանյակի հաջողված արձակումը տիեզերք, հետախուզական որեւէ սպառնալիք չի հանդիսանում: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջեյ Ռեյմոնդը, հայտնում է AFP-ը:

Իրանական «Նուր» ռազմական արբանյակը, որը ուղեծիր է հանվել ապրիլի 22-ին, ամերիկյան զինվորականների կողմից դասակարգվում է որպես գերփոքր արբանյակ (3U Cubesat), ասել է Ռեյմոնդը: «Իրանը հայտարարում է, որ ինքը պատկերների հետ աշխատելու հնարավորություն ունի։ Իրականում տարածության մեջ այդ տեսախցիկը դժվար թե տեղեկատվություն տրամադրի»,- գրել է նա:

Այն դեպքում, երբ Ռեյմոնդը թերագնահատում է արբանյակից ցանկացած սպառնալիքը, Միացյալ Նահանգները նախազգուշացրել է, որ այն տարածության մեջ տեղակայելու Թեհրանի հնարավորությունը մեծ առաջընթաց է հեռահար հրթիռային հնարավորություններում եւ մեծ սպառնալիք է ստեղծում Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ուժերի եւ դաշնակիցների համար:

Անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել էր Իրանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը խախտելու մեջ: Շաբաթ օրը Պոմպեոն ՄԱԿ-ին կոչ էր արել երկարաձգել սովորական սպառազինությունների մատակարարումների էմբարգոն Իրանի նկատմամբ՝ հոկտեմբերին այն ավարտվելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ