News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

COVID-19 կորոնավիրուսով հիվանդությամբ վարակումը հաստատվել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ինը աշխատակիցների մոտ, սակայն նրանց մեծ մասը արդեն ապաքինվել է, իսկ կազմակերպությունն ինքը համաճարակի տարածումը կանխելու միջոցներ է ձեռնարկել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը։

«Մինչ այս պահը մենք COVID-19-ի ինը հաստատված դեպք ունենք աշխատակիցների շրջանում, նրանցից ութն արդեն վարակիչ չեն։ Կորոնավիրուսի կասկածով մարդկանց մեծ մասը նույնպես այլեւս վարակիչ չի, եւ նրանց մեծ մասը, ովքեր շփվել են մեզ հետ, արդեն դուրս են եկել կարանտինից։ Հուրախություն մեզ, հայտնի չէ, որ մեր գործընկերներից որեւէ մեկը հոսպիտալացման կարիք է ունեցել»,- հայտարարել է նա։

Հոլթգենը պատմել է, որ այժմ Եվրոպայի խորհրդի շենքերում աշխատակիցների ֆիզիկական ներկայությունը նվազագույնի է հասցված, եւ «քարտուղարությունը լավ է հարմարվել աշխատանքի նոր մեթոդներին՝ բարձր մակարդակով ապահովելով կազմակերպության մանդատի կատարման համար գործերի վարումը»։ Հեռահար կերպով աշխատում է աշխատակազմի 80-87%-ը՝ կախված նրանց կողմից կատարվող առաջադրանքներից։ «Մոտ 150 մարդ, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, տեխնիկական անձնակազմը, պահակները, նախկինի պես ամեն օր ղեկավարությունից անհետաձգելի գործերով շենք մտնելու թույլտվություն են ստանում»,- հստակեցրել է նա։

Գլխավոր քրտուղարի ներկայացուցչի խոսքերով՝ Եվրոպայի խորհուրդը «պատրաստվում է Ֆրանսիայում եւ այն երկրներում, որտեղ կազմակերպությունը ներկայացուցչություններ ունի, ինքնամեկուսացման կանոնների առաջիկա փոփոխություններին»։ Ամենահավանական սցենարը համարվում է սահմանափակումների չեղարկման առաջիկա շաբաթներին հեռավար հիմունքներով աշխատանքի շարունակումը, որքան հանարավոր է, շատ աշխատակիցների համար։ «Դա մեզ ժամանակ կտա, որպեսզի սոցիալական հեռավորությունը եւ մյուս պրոֆիլակտիկ միջոցառումները ամբողջությամբ գործի դրվեն եւ ճիշտ աշխատեն»,- պարզաբանել է Հոլթգենը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից երկուշաբթի օրը տարածված կոմյունիկեի համաձայն՝ ապրիլի 30-ին Մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնց թվում են ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսը, փոխնախագահները եւ քաղաքական խմբերի ու ազգային պատվիրակությունների ղեկավարները, կքննարկեն կազմակերպության անդամ-երկրներում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը, ինչպես նաեւ վեհաժողովի առաջիկա ամառային նիստի օրակարգը։ Նախնական ծրագրի համաձայն՝ այն պետք է անցկացվի հունիսի 22-26-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ