News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ապրիլի 27-ին ոստիկանության պետ Արման Սարգսյանը տեսակապով զրույց ունեցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Անդրեա Վիկտորինը ողջունելով Արման Սարգսյանին՝ շնորհավորեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ նշանակվելու կապակցությամբ։ Նա կարեւորեց նաեւ օրերս Հայաստանի Կառավարության ընդունած՝ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը:

Տիկին դեսպանը խոսեց նաեւ համավարակի դեմ պայքարում հայ բժիշկների ու ոստիկանների կարեւոր առաքելության մասին եւ նշեց, որ տպավորված է նրանց աշխատանքով։

Ոստիկանության պետ Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի ու գնահատականի համար` նշեց, որ ոստիկանները համավարակի դեմ պայքարի աշխատանքներին զուգահեռ պատվով իրականացնում են իրենց հիմնական գործառույթները՝ հանցագործությունների կանխումն ու բացահայտումը։

Արման Սարգսյանը անդրադարձավ ՀՀ ոստիկանություն եւ Եվրամիություն սերտ համագործակցությանը, մասնավորապես` Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ եւ Արեւելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում։ Ներկայացվեցին Եվրոպոլի հետ համագործակցություն ձեւավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրեա Վիկտորինը հաջողություն մաղթեց Հայաստանի ոստիկանության բարեփոխումների աշխատանքում եւ աջակցության պատրաստակամություն հայտնեց։

Ոստիկանության պետն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար։

Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության ուղղություններին վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ