News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Իրանի դեմ ԱՄՆ կողմից պատժամիջոցների խստացումը միջազգային իրավունքի նորմերի խախտում է: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամապոսի հետ հեռախոսազրույցում:

«Մինչ ամբողջ աշխարհում տարածվում է կորոնավիրուսը եւ առաջանում է պետությունների հարաբերություններում շտկումներ կատարելու անհրաժեշտությունը, ԱՄՆ-ն, ցավոք, խստացնում է իրանցի ժողովրդի դեմ ուղղված պատժամիջոցները: Վաշինգտոնը խախտում է ոչ միայն միջազգային իրավունքի նորմերը, այլեւ միջազգային բժշկասանիտարական կանոնները՝ խոչընդոտելով Իրան բժշկական ապրանքների ուղարկմանը»,- «Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ երեքշաբթի ասել է նա:

Գործակալությունը հայտնում է, որ Ռամապոսն իր հերթին նույնպես ընդգծել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ կիրառվող միջոցառումների անժամանակ լինելը: «Ներկայումս անհրաժեշտ է համատեղ աշխատանք ընդհանուր թշնամուն՝ կորոնավիրուսին դիմակայելու համար: Հիմա մարդկանց համար խնդիրներ ստեղծելու անհարմար ժամանակ է՝ նրանց դեմ պատժամիջոցներ սահմանելով կամ նրանց վրա ճնշում գործադրելով»,- նշել է ՀԱՀ նախագահը: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտնել էր, որ ՌԾՈՒ-ին կարգադրել է ոչնչացնել իրանական ցանկացած մոտորանավ, որը ծովում ամերիկյան նավերին խոչընդոտ կստեղծի: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին իր հերթին հաջորդ օրը հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կհարձակվեն երկրի անվտանգությանը սպառնացող ԱՄՆ նավերի վրա:

ԱՄՆ-ի եւ Իրանի  հարաբերությունները կտրուկ սրվել են 2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ համաձայնագրից միակողմանի կարգով Վաշինգտոնի դուրս գալուց եւ Թեհրանի ռեժիմի դեմ ամերիկյան տնտեսական պատժամիջոցների վերականգնումից հետո, այդ թվում՝ նավթի արտահանման ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ