ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն առաջարկին, որ  պետությունը պետք է ավելացնի սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվող գումարները, եւ, որ պետությունն ունի գումար, որով պիտի աջակցի քաղաքացուն, դիտարկեց որպես պոպուլիզմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ի ԱԺ-ի իր ելույթում ասաց Ալեն Սիմոնյանը։

«Պետք է լինի տրամաբանություն․ ով է բաժանում, ինչի համար է բաժանում, որտեղ է բաժանվում, այդ տրամաբանությամբ այսօր 14 ծրագիր է գործում, այո, դա ոչ բոլորին է վերաբերում, բայց 48 միլիարդ դրամի գումար այսօր բաց է, եւ այդ գումարը բաժանվում է եւ մի քանի հարյուր հազար մարդու է վերաբերում։

Ասվում է՝ թե բա կառավարություն եք, կանխատեսեք, աշխարհում տենց մարդ կա՞, որ կարող է կորոնավիրուս կանախատեսել: Այո, ճգնաժամ է, որը վերաբերում է բոլորին: Խոսելիս նույնիսկ լեզուն չի պտտվում, ասի՝ կառավարությունը երկու տարի լավ է աշխատել, գումար է ձեւավորվել, ասում է՝ բախտի բերմամբ: Դա բախտի բերմամբ չէ, դա կառավարության շարունակական աշխատանքի հետեւանք է: Նենգափոխելով, ֆուկուս-մոկուսով տենց առաջ ոչ մեկը չի գնա։ Այո, լավ է հնչում, ես էլ ասում եմ՝ եկեք 200 հազար բաժանենք. չի կարելի այդպես»։

ԱԺ փոխնախագահը նշեց, որ ՀՀ քաղաքացուն որեւէ հարցում կառավարությունը, վարչապետը երբեւիցե չեն խաբել, չեն փորձել լավը թվալ.

«Պոպուլիզմ է նաեւ իմանալ, թե կառավարությունն ինչ ծրագիր է անում, ասել, ես ասում եմ, որ սենց պետք է անել, հետո ասել՝ տեսաք, ես ասացի, արեցին: Ասում են՝ մեծ քսանյակն իր օրակարգը նույնիսկ այդ քաղաքական գործչի հետ է ճշտում, նոր անում է: Ուղղակի լուրջ չի, կլասիկ քաղաքական գործչի համար անլուրջ է: Պոպուլիզմ է, որովհետեւ այս դահլիճում ժամանակին մի այդպիսի կուսակցություն կար, ՕԵԿ էր կոչվում, ավանդների հետ կապված երկու տարի ընտրվավ, ավանդները մինչեւ վերջ ոչ մեկն էլ չստացավ, բայց երկու տարի ասացին՝ ավանդ, ավանդ, ավանդ ու ընտրվեցին: Այ սա է պոպուլիզմը

Չի փորձել իրավիճակից էժան դիվիդենտներ քաղել, իսկ այն, ինչ որոշ գործընկերներ անում են, ամենաէժանագույն դիվիդենտներն են, որը գիտեմ, թե ով է նրանց խորհուրդ տվել, այդ մասին հաջորդ անգամ կասեմ, եթե կարիք լինի»։