News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից: Տեսազանգին մասնակցել են Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման  և Եվրասիական զարգացման բանկերի ներկայացուցիչները:

Տեսազանգի ընթացքում, ըստ կառավարության հաղորդագրության,  Մհեր Գրիգորյանը   միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը: Միջազգային գործընկերներն այդ միջոցառումներն օրինակելի են համարել և պատրաստակամություն հայտնել իրենց աջակցության գործիքների շրջանակում շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Քննարկվող հիմնական թեման պետության մասնակցությամբ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ մշակված միջոցառման նախագիծն էր, որը Կառավարությունը դիտարկում է որպես ստեղծված ճգնաժամային իրավիճակում ներդրումների խթանման մեխանիզմ: Զրուցակիցները քննարկել են այս ոլորտում միջազգային լավագույն փորձը՝ ներկայացնելով մեխանիզմն առավել թափանցիկ և արդյունավետ դարձնելու միջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետ Փաշինյանն Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել է նախատեսվող նոր ներդրումային ծրագրերը
Վարչապետը եւ արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը...
ԱՄԷ-ն մեծացնում է Եգիպտոսում ներդրումները, որպեսզի ճնշի Թուրքիային եւ Կատարին
Երեւանում խաղահրապարակի եւ ստադիոնի շինարարության համար հատկացվել է ավելի քան 54 մլն դրամ
«Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով վերանորոգված երկու դպրոցի մարզադահլիճները պատրաստ են նոր ուսումնական տարվան
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա առիթով, տեղի ունեցավ Արմավիրի մարզի Տանձուտ եւ Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների վերանորոգված...
Մեկնարկել են Երեւանի Հակոբ Կարապենցի անվան 6-րդ դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները․ ՀՏԶՀ
Դպրոցի մասնաշենքերից մեկը կառուցվել է դեռեւս 1936 թվականին. նախ ծառայել է որպես հոսպիտալ, ապա որպես դպրոց, 1975 թվականին կառուցվել է նաեւ երկրորդ մասնաշենքը…
Տավուշի սահմանապահ գյուղերում տանիքների վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են ընթանում. Ղուլարյան
Ինչ փուլում են Տավուշի սահմանապահ գյուղերում վնասված տների կառուցման գործընթացը…