News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այս փուլում վարակի տարածման ինտենսիվությունը ցույց է տալիս, որ  կարող ենք գնալ որոշ սահմանափակումների հանման։ Aravot.am-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան «INSTALIVE» զրուցաշարի ընթացքում քիչ առաջ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:

Օգտատերերի մեծամասնությանը հետաքրքրում էր՝ ե՞րբ կկարողանան աշխատել, ե՞րբ հասանելի կլինեն սպասարկման ոլորտի ծառայությունները, ե՞րբ կաշխատի տրանսպորտը, նա պատասխանեց.

«Որոշ սահմանափակումներ հանվել են՝ մարդկանց ինքնամեկուսացման սահմանափակումները, շինարարության, մշակվող արդյունաբերության ոլորտի սահմանափակումները: Շատ մեծ հավանականությամբ մայիսի 4-ից կրկին մեծ փաթեթով սահմանափակումներ վերացվելու են մշակվող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում՝ գեղեցկության սրահներում, վարսավիրանոցներում եւ մի քանի այլ նմանատիպ տեսակի գործունեության տեսակներում՝ անպայման որոշակի կանոնների պահպանմամբ: Հետագայում դիտարկվելու է բացօթյա սրճարանների բացման հնարավորությունը, հետագայում նոր արդեն փակ սննդի օբյեկտների բացման հնարավորությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ