News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում ավարտվել է արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի պսակադրության արարողությունը։ Նորապսակներն ուղեւորվել են Բուկինգհեմյան պալատ, ուր նրանց Եղիսաբեթ 2-րդի կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելություն է սպասվում։

Խորանի մոտ հարսնացուին առաջնորդել է նրա հայրը, իսկ վարորդը եղել է Ուիլյամի կրտսեր եղբայրը՝ Հարրին։

Քեյթ Միդլթոնի հարսանեկան զգեստի հեղինակը բրիտանացի դիզայներ Սարա Բերտոնն է Alexander McQueen նորաձեւության տանից:

Ուիլյամը հագել էր իր գնդի կարմիր համազգեստը:

Արարողությունը կատարել է Վեսթմինսթերյան աբբայության վանահայրը։ Երիտասարդները փոխանակվել են հավատարմության երդումներով։ Զույգի ցանկությամբ հարսանեկան մատանիների փոխանակում չի եղել։ Քեյթին մատանի է նվիրել միայն արքայազն Ուիլյամը։

Արարողությանն ամբողջ աշխարհում հետեւել է 2 մլրդ մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ