News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունները բռնությամբ են արձագանքում կորոնավիրուսի համավարակին, ինչը հակասում է իրենց պարտավորություններին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին նշվում է Amnesty International-ի զեկույցում, որը հրապարակվել է ապրիլի 28-ին, հայտնում է Turan-ը:

«Տարածաշրջանում COVID-19-ի համավարակի բռնկմանը զուգահեռ մի շարք կառավարություններ ավելի շատ շահագրգռված են այլախոհության ճնշմամբ, քան հանրային առողջության պաշտպանությամբ»,- հայտարարել է Amnesty International-ի Կենտրոնական Ասիայի մասով խոսնակ Հեզա Մաքգիլը:

«Ղազախստանի իշխանությունները զմրսում են բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները` դրանց բնակիչներին արգելափակելու համար, իսկ Չեչնիայում ոստիկանությունը ծեծի է ենթարկում մարդկանց, ովքեր պաշտպանիչ դիմակներ չունեն: Տարածաշրջանի կառավարությունները համավարակը որպես քարտ բլանշ են դիտարկում` մարդու իրավունքների ճնշման համար: Վիրուսը կանխելուն ուղղված ցանկացած կոշտ միջոցառում պետք է սահմանափակված լինի ժամանակով, համաչափ լինի եւ համապատասխանի մարդու իրավունքների չափանիշներին»,- ասել է նա:

Զեկույցում նկարագրվում են ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլեւ լրագրողների եւ իրավապաշտպանների իրավունքների ոտնահարման փաստերը` տեղեկատվության տարածումը կանխելու համար:

«Ադրբեջանի եւ Ռուսաստանի կառավարությունները պատասխանատվության են ենթարկել սոցիալական ցանցերի օգտատերերին, լրագրողներին եւ բուժաշխատողներին, որոնք բացահայտ կերպով մատնանշել են իշխանությունների սխալները համավարակի դեմ միջոցների ձեռնարկման հարցում: Ադրբեջանում իշխանությունները COVID-19-ի համավարակը որպես առիթ են օգտագործել ընդդիմության ճնշելու համար: Նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 19-ին հայտարարել էր համավարակի ընթացքում «նոր կանոնների» մասին, այդ թվում` ընդդիմության «մեկուսացման» եւ «մաքրման»: Դրանից հետո խուլիգանության կեղծ մեղադրանքով ձերբակալվեց ընդդիմության ակտիվիստ Թոֆիգ Յագուբլուն, իսկ իրավապաշտպան Էլչին Մամեդին ձերբակալեցին գողության մեղադրանքով, նշվում է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ