News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի անձեռնմխելիությունից զրկելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նա հայտնեց, որ Արթուր Դանիելյանի եւ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ այս պահին քրեական գործ հարուցված չէ. «Պարոն Դանիելյանը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից տեղափոխվել է աստեղ։ Այս պահին պարոն Դանիելյանը գնում է տուն։ Պարոն Դանիելյանի կողմից հանցագործության մասին ընդդեմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հաղորդում է ներկայացվել։ Հուսանք կլինի օբյեկտիվ քննություն եւ ՀՀ գլխավոր դատախազը կպահանջի պարոն Սիմոնյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից»։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանն այս պահին գտնվում է «Նաիրի» բկ-ում։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook-իր իր էջում հրապարակել է իրենց միաբանությունից Արթուր Դանիելյանի լուսանկարը եւ գրառում արել:

«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,-նշել էր նա:

Իր հերթին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ