News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մայիսի 1-ին երեկոյան ժամերին Հայաստանի առանձին վայրերում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավ-արեւմտյան քամու ուժգնացում` մինչեւ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, երեկոյան Երեւանում հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որոնք կուղեկցվեն քամու ուժգնությամբ` մինչեւ 15-17 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9 +11, վաղը ցերեկը` +19 +21:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +16,

Կոտայքի լեռներում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +16,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +6 +8, ցերեկը` +16 +18,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +16,

Լոռիում գիշերը` +3 +8, ցերեկը` +15 +20,

Տավուշում գիշերը` +7 +11, ցերեկը` +18 +23,

Արագածոտնի լեռներում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +16,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +7 +11, ցերեկը` +19 +23,

Արարատում գիշերը` +8 +12, ցերեկը` +20 +23,

Արմավիրում գիշերը` +8 +12, ցերեկը` +20 +23,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +2 +6, ցերեկը` +11 +16,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +8 +12, ցերեկը` +20 +23,

Սյունիքի հովիտներում գիշերը` +10 +15, ցերեկը` +22 +27,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +6 +11, ցերեկը` +14 +19,

Լեռնային Ղարաբաղոըմ գիշերը` +7 +11, ցերեկը` +15 +20 (հովիտներում գիշերը` +10 +15, ցերեկը` +22 +26):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ