News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Առաջարկում եմ ինձ հետ քննարկել հարցեր, որոնք զուտ իմ պաշտոնական տիրույթում են։ Անվտանգության վերաբերյալ եթե կհրապարակվի փաստական տվյալ ու դրա համար պաշտոնեական պարտականություն ստանձնած անձի կողմից, ապա ես պարտավոր կլինեմ դա մեկնաբանելու։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին լրագրողների հետ զրույցում ասա Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով որ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությանը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դրսի երկրների կողմից հավաքագրված է և ակնարկում էր, որ հենց այդ պատճառով է հեռացվել պաշտոնից։

«Այդ բնույթի բազում հայտարարություններ կարող են արվել, բայց, այո, այդ բնույթի ցանկացած հայտարարություն գոնե օպերատիվ ստուգման անհրաժեշտություն ունենալու է, և դրանք կստուգվեն»,– ասաց նա։

Հարցին՝ արդյոք ինքն ինֆորմացիա ունի այն մասին, որ Վանեցյանը գործակալ է, Դավթյանը պատասխանեց. «Իմ ինֆորմացիաները իրենց արտահայտությունը պետք է գտած լինեն նախապես քրեական գործերում կամ քրեական վարույթներում, չկա այդպիսի քրեական վարույթ»։

Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետը Վանեցյանին ստիպել է խոստովանել հավաքագրված լինելու փաստը. Հրաչյա Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ