News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գուրգեն Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության եւ մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն է։ Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը։

Խաչատրյանների փաստաբանական խումբը հրատապ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երեկ, ապրիլի 29-ին, Գուրգեն Խաչատրյանը ստացել է ծանուցագիր քննչական մարմին ներկայանալու համար: Ծանուցագիրը ստանալիս եւ ապա փաստաբանի գրավոր դիմումի համաձայն Գուրգեն Խաչատրյանը նշել է, որ կներկայանա մի քանի ժամից՝ հարգելի պատճառով։ Սակայն երեկոյան փաստացի դատարան է մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն, ինչի մասին փաստաբանական խումբը տեղեկացել է քննիչից։ Փաստաբանները ստանալով մի քանի հատորից բաղկացած նյութերը ողջամիտ ժամանակ են խնդրել դրանց ծանոթանալու եւ պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար: Սակայն, փաստորեն չսպասելով նիստին, այսօր արդեն սկսել են լայնածավալ քննչական գործողություններ, ինչի իրավականության մասով հայտնում ենք մեր անհանգստությունը։

Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ Գուրգեն Խաչատրյանին արդեն իսկ առաջադրված եղել է մեղադրանք եւ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին: Այժմ մեղադրանքը փոփոխվել է եւ ավելացվել է որեւէ քննադատության չդիմացող դրվագով: Ըստ նոր մեղադրանքի՝ Գուրգեն Խաչատրյանը աջակցել է կաշառք ստանալուն, այնինչ եւ գործի նյութերից եւ պարզաբանումներից հստակ երեւում է, որ մեղադրանքում նշված գումարը փոխառություն է, փոխառության պայմանագիրը դեռ գործում է եւ պետք է վերադարձվի ժամկետի ավարտին: Հավելյալ տեղեկատվություն չենք ներկայացնի նախաքննական գաղտնիքը պահպանելու պահանջով պայմանավորված։

Անհրաժեշտ ենք համարում մատնանշել, որ նշված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության եւ մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն է: Հաշվի առնելով ՀՀ Կառավարության կողմից նախօրեին հնչեցված պաշտոնական հայտարարությունները (Վարչապետի խոսնակի գրառումները)՝ նշված գործընթացը դիտարկում ենք բացառապես ունեզրկման, սեփականության հարակդիր վերաբաշխման լույսի ներքո: Փաստացի պետք է արձանագրենք, որ Խաչատրյանների ընտանիքի հանդեպ գործողությունները, Գագիկ եւ Կարեն Խաչատրյաններին անազատության մեջ պահելը «պատանդի» կարգավիճակով ոչ թե ձեռնարկված միջոցներ են քրեական գործի քննությունն արդյունավետ իրականացնելու, քննությունից թաքնվելը կախելու կամ անձանց պատշաճ վարքագիծն այլ կերպ ապահովելու համար, այլ ոչ իրավաչափգործողություններ են շահադիտական նկատառումներով։

Հիշեցնենք` որ դեռ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ եւ անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջեւ՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Նա նաեւ տեղեկացրել էր, որ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ եւ կալանավորելու, որին հետեւելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմնեի, ինչպես նաեւ առնչվող այլ անձանց նկատմամբ։ Եվ քանի որ, ըստ հաղորդագրության, Գուրգեն Խաչատրյանը հրաժարվել է ընդունել իրեն առաջադրված վերջնագրերը, այս գործողությունները ավելի քան սպասելի կարելի է համարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ