Էլեկտրաէներգիան չվճարած քաղաքացիների ցանկն ու իրենց հեռախոսի համարները անձնական տվյալ են. դրանք որևէ օրինական ճանապարհով չէին կարող հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Առերևույթ գործ ունենք PR-ի համար անձնական տվյալների ապօրինի մշակման հետ: Համապատասխան գրությունները քիչ անց կուղարկենք վարչապետի աշխատակազմ ու ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»,-գրել է նա:




























