News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած միջոց ձեռնարկել` զենքի էմբարգոյի ավարտից հետո Թեհրանի կողմից ռուսական կամ չինական զրահատեխնիկայի ձեռք բերումը թույլ չտալու համար: Այս մասին լրագրող Լարս Լարսոնին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, որի սղագրությունը հրապարակվել է ԱՄՆ արտգործնախարարության մամուլի ծառայության կողմից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խոսելով Իրանի իշխանությունների մասին` Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, «երբ գա այս տարվա հոկտեմբերը, կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի համոզված լինի, որ նրանք չեն կարողանա տանկեր եւ զրահատեխնիկա գնել Ռուսաստանից կամ Չինաստանից»:

Ինչ վերաբերում է էմբարգոյի լրանալուց հետո Իրանի կողմից զենքի ձեռքման հեռանկարներին, ԱՄՆ պետքարտուղարը հավելել է. «Դրականն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւը մեզ հնարավորություն է տալիս համոզվել, որ դա տեղի չի ունենա: Եվ մենք աշխատում ենք մեր չինացի, ռուս, բրիտանացի, ֆրանսիացի գործընկերների հետ Անվտանգության խորհրդում եւ նույնիսկ ավելի լայն` ամբողջ ՄԱԿ-ում` համոզվելու համար, որ նրանք բոլորը համաձայն են թույլ չտալ դա այս տարվա հոկտեմբերի 18-ից»:

The New York Times թերթը ապրիլի 26-ին հայտնել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է փորձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից բանաձեւի նախագծի ընդունմանը, որը Թեհրանի նկատմամբ զենքի էմբարգոյի պահպանում է նախատեսում`  Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի դրույթների վրա: Մարտի 3-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանությամբ էր հանդես եկել, որում նշել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում զենքի էմբարգոյի երկարաձգման հարց դրված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ