News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մայիսի 2-ին կայանալիք «Թովմասյան» բարեգորական հիմնադրամի առցանց համահայկական համերգի շրջանակում կլինի նաեւ աճուրդ, որին մասնակցության ցանկություն են հայտնել հայ եւ համաշխարհային ճանաչում ունեցող շատ հայտնիներ: Այս մասին հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը հայտնեց այսօր՝ մայիսի 1-ին կայացած մամուլի ասուլում:

Նա տեղեկացրեց, որ աճուրդի գաղափարը ստեղծվել է ավելի ուշ, երբ իրեն զանգահարել է հայտնի նկարիչ Շմավոն Շմավոնյանն ու առաջարկել բարեգործությանը միանալ իր նկարներից մեկն աճուրդի համար տրամադրելով: Դրանից հետո այդ գաղափարին միացել ե նաև այլ հայտնիներ:

«Օր օրի ավելանում է բարեգործական աճուրդին միանալ ցանկացողների թիվը: Հենրիխ Մխիթարյանը, Պոգբան, Ֆրանսիայի հավաքականի անդամները աճուրդի կհանեն իրենց անձնական իրերը կամ համազգեստները: Ամեն րոպե աճուրդի մասնակիցների թիվն ավելանում է, քանի որ աշխարհի տարբեր ծայրերում սկսում են նախաձեռնության մասին իմանալ: Մեզ են միացել նաեւ Ռուսատանի օլիմպիական մարզիկներից շատերը, հոլիվուդյան աստղեր, այդ թվում՝ Միլա Յովովիչը: Սա դառնում է արդեն կանոն ու ավանդույթ: Միացել են նաեւ եկեղեցու ներկայացուցիչներ: 25 օր առաջ միջոցառումն ուներ այլ պատկեր, այսօր՝ այլ: Սա դարձավ համահայկական մի մեծ շարժում, որն արդեն մեր բոլորի դեմքն է, հայության պատիվը եւ հերթական հնարավորությունը մեր համախմբվածությունը ցույց տալու համար: Ես ուզում եմ՝ լինի մի այնպիսի մթնոլորտ, որը մարդկանց կդարձնի հավասար եւ միասնական: Մեր ազգը շատ դժվարություններ է ունեցել, որոնք կարողացել է միասնությամբ հաղթահարել»,– ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ