Պղնձի եւ այլ գունավոր մետաղների գներն իջնում են Թրամփի կողմից Չինաստանից ապրանքների համար նոր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքից հետո, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով` հոռետեսություն են ավելացրել նաեւ «տխուր» տնտեսական տվյալները Ասիայից` մետաղի պահանջարկի կանխատեսման պատճառով:
Լոնդոնայն բորսայում Benchmark պղնձի գինը պաշտոնական աճուրդներին նվազել է 1.9 տոկոսով եւ 5.090.50 դոլար կազմել եւ գտնվում է շաբաթական 1 տոկոսով վնաս կրելու ճանապարհին:
Շանհայի ֆյուչերսային բորսան փակ է պետական տոների օրերին եւ գործունեությունը կվերսկսի չորեքշաբթի: Եվրոպական որոշ երկրներ նույնպես հանգստյան օրեր են հայտարարել պետական տոների կապակցությամբ:
Հունվարի կեսից մինչեւ մարտի կեսը կորոնավիրուսի պայմաններում արդյունաբերության դադարեցման պատճառով պղնձի գինն ընկել էր ավելի քան 40 տոկոսով` հասնելով քառամյա նվազագույնի` 3737 ԱՄՆ դոլարի: Այնուամենայնիվ, գները որոշ չափով վերականգնվել են` կարանտինային ռեժիմի հետեւանքով մատակարարման խաթարման եւ Չինաստանի կողմից կորոնավիրուսային սահմանափակումների թուլացման հետ, որը պղնձի հիմնական սպառողն է: