News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ryanair ավիաընկերությունը պատրաստվում է կրճատել մինչեւ 3 000 աշխատատեղ եւ իրականացնել շուրջ 1 տոկոս թռիչք հունիսին այն նախազգուշացումից հետո, որ կորոնավիրուսի պանդեմիայից հետո վերականգնման համար կպահանջվի առնվազն երկու տարի, հաղորդում է CNN-ը:

Ուղեւորների թվով խոշորագույն եվրոպական ավիաընկերությունը հայտնել է, որ վերակառուցման իր ծրագիրը մեկնարկելու է հուլիսին եւ կարող է հանգեցնել օդաչուների եւ անձնակազմերի շրջանում 3 000 աշխատատեղի կորստի, ինչը կազմում է ընկերության ամբողջ աշխատուժի շուրջ 15 տոկոսը:

Ընկերության ծրագրերով նաեւ նախատեսվում են մինչեւ 20 տոկոսով աշխատավարձի կրճատումներ եւ ամբողջ Եվրոպայում մի շարք ավիաբազաների փակումներ:

Ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ'Լիրին կկրճատի աշխատավարձերը մինչեւ 50 տոկոսով մինչեւ 2021 թվականի մարտը, հավելել են ընկերությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ