News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 82 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով վարակվածների ընդհանուր թիվը  2148 է, այս պահին բուժվում է 1136 անձ, ապաքինվել է 977 մարդ, 33 պացիենտ մահացել է:

Առողջապահության նախարարի խոսնակը հայտնել  է, որ անցած օրվա ընթացքում մահացած աղջիկը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22 հազար 177 թեստավորում, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք և 48 առողջացած։

Միջոցառումների նոր փաթեթով, որն ուժի մեջ կմտնի մայիսի 4-ից, տեղաշարժի ազատության սահմանափակումները կհանվեն, ձեւաթերթիկի անհրաժեշտություն չի լինի, սակայն հասարակական տրանսպորտի արգելքը կշարունակի գործել, այդ թվում նաեւ` միջքաղաքային: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Նա  ասել է, որ կթույլատրվեն տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակները, բացի առեւտրի կենտրոններում մանրածախ եւ մեծածախ առեւտրից: Սպորտի ոլորտում գործունեությունը թույլատրվելու է միայն պրոֆեսիոնալ մակարդակով: Կթույլատրվեն վերամշակող արդյունաբերության բոլոր ոլորտները, ներառյալ տեքստիլը, կահույքը, կոշիկը:

Ապրիլի 30–ի երեկոյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կոմունալ համերաշխության բանաձեւը: Ըստ նրա՝ օժանդակության միջոցառումներն ընդունելիս ամենակարեւոր խնդիրը տեղորոշելն էր այն մարդկանց, որոնք ունեն կոմունալ աջակցության կարիք։ Նրանք, ովքեր քիչ են օգտագործում հոսանք, ենթադրաբար սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդիկ են։ Եվ 11-րդ միջոցառմամբ այդպես էլ որոշվել էր, հետո շեմերը մի քանի անգամ փոխվել էին:  Վարչապետը դիմել է ֆինանսապես ապահովված քաղաքացիներին՝ այս հարցում կառավարության դաշնակիցը դառնալու կոչով։ Այսինքն, նրանք, ովքեր ի վիճակի են մուծել իրենց կոմունալ վճարները, բայց օգնություն են ստացել, թող մուծեն հարեւանների կոմունալ վճարները:

«Թովմասյան» բարեգործական հիմնադրմի՝ վաղը կայանալիք առցանց համերգի  ընթացքում կլինի նաեւ ֆլեշմոբ, որը կանցկացվի «Միասին մենք կարող ենք» խորագրի ներքո:  Համերգին  մասնակցելու ցանկությունն է հայտնել ավելի քան 60 արտիստ՝ Հայաստանից եւ արտերկրից: Ողջ հասույթը ուղղվելու է Հայաստանում Covid19-ի կանխարգելմանն ու համապատասխան դեղորայքի ու սարքավորումնռրի ձեռքբերմանը:

«Թովմասյան» բարեգորական հիմնադրամի առցանց համահայկական համերգի շրջանակում կլինի նաեւ աճուրդ, որին մասնակցության ցանկություն են հայտնել հայ եւ համաշխարհային ճանաչում ունեցող շատ հայտնիներ: Հենրիխ Մխիթարյանը, Պոլ Պոգբան, Ֆրանսիայի հավաքականի անդամները աճուրդի կհանեն իրենց անձնական իրերը կամ համազգեստները: Միացել են նաեւ   հոլիվուդյան աստղեր, այդ թվում՝ Միլա Յովովիչը:

Երեւանում այսօր կրակոց է հնչել. ժամը 13-ի սահմանում աջ ոտքին հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ըստ Shamshyan.com-ի՝ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 28 փողոցից։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ, վիրավորը նախկինում եղել է դատապարտված եւ դատարանի որոշմամբ վերջերս է գրավով ազատ արձակվել։

Անթույլատրելի ու զարհուրելի ենք համարում պետության ղեկավարի խոսնակի միջոցով ակնհայտ զրպարտչական տեղեկությունների տարածումը, առավել եւս ինչ-որ «պատշաճ քննություն» իրականացնելու` քաղաքական ճնշման ուղղակի տարրեր պարունակող ցուցումը։ Այս մասին հայտարարություն են տարածել Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանն ու Արամազդ Կիվիրյանը: «Իրավական հնարավոր ողջ գործիքակազմի օգտագործմամբ ձեռնամուխ ենք լինելու Արթուր Վանեցյանի իրավունքների պաշտպանությանը, յուրաքանչյուր զրպարտիչ պետք է օրենքով պատասխան տա, իսկ այդպիսի գործելաոճը վերջնականապես մերժվի Հայաստանում», ասված է հայտարարությունում։

Դատախազության առաջ իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնել է, որ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան հարց-հայտարարության վերաբերյալ դիմում է ուղարկել դատախազություն: Ըստ իրավապաշտպանի՝  այդ հրապարակման վերաբերյալ պետք է լինի քաղաքական, իրավական եւ բարոյական գնահատական, որովհետեւ խոսքը սպայի արժանապատվության մասին է, այն էլ այնպիսի սպայի, որը եղել է ԱԱԾ տնօրեն։ Հիշեցնենք, որ Հրաչյա Հակոբյանն ակնարկել էր, որ Վանեցյանն օտարերկրյա գործակալն է:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության կենթարկվի, այժմ նա հետազոտվում է,  NEWS.am-ին հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: Վիրահատությունը կլինի մի քան օրից։  Ռոբերտ Քոչարյանը 4-րդ օրն է, որ գտնվում է «Իզմիրլյան» բուժկենտրոնում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը տարածվել է Չինաստանում գտնվող լաբորատորիայից: Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է ամաչի, քանի որ նրանք Չինաստանի համար հանրային կապերի գործակալության են վերածվել:

Մայիսի  2-ից 6-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 2-4աստիճանով, 3-5-ի ցերեկը նույնքան կբարձրանա: Մայրաքաղաքում եւս սպասվում են անձրև և ամպրոպ:  Երեւանում գիշերը կլինի  +9 +11, վաղը ցերեկը 17-ից 19 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ