News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կիրակի ԵՄ առաջնորդները շնորհավորել են լրագրողներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այդ մասին ասված է ԵԽ ղեկավար Շառլ Միշելի եւ Եվրոպական ԱԳ ծառայության ղեկավար Ժոզեփ Բորելի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ճգնաժամի պայմաններում չափազանցված չի լինի հայտարարությունը, որ փաստարկված եւ ճշգրտված տեղեկատվությունը կարող է փրկել կյանքեր։ Մամուլի համաշխարհային օրվա կապակցությամբ ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր լրագրողներին, որոնք ամեն օր թույլ են տալիս մեզ լինել առավել տեղեկացված եւ այդ պատճառով գտնվել առավել անվտանգ պայմաններում։ Դուք դեմոկրատիայում առանցքային դեր ունեք»,-նշել է Միշելը։

«Լրագրողների ձայնը մեր ընդհանուր ձայնն է։ Երբ ԶԼՄ-ները լռում են, թվում է, թե լռեցրել են մեր ամբողջ հանրությանը․ այն ունակ չէ պատասխանատվության կանչել իր տնտեսական եւ քաղաքական ղեկավարությանը կամ հնարավորություն ստանալ կյանքում փաստերի վրա հիմնված ընտրություն կատարել»,-ասված է Բորելի հայտարարության մեջ։

Այդ ֆոնին՝ վերջին ամիսների ընթացքում ԵՄ իշխանությունները զգալիորեն ակտիվացրել են եվրոպական եւ արտասահմանյան ԶԼՄ-ներում ապատեղեկատվություն հայտնաբերելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ