News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները չեն կարողանա երկարաձգել զենքի էմբարգոն Իրանի դեմ , որի ժամկետը լրանում է հոկտեմբերին: Նման կարծիք է երկուշաբթի օրը հայտնել Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է զենքի էմբարգոյի երկարաձգմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերին, մենք հույս ունենք, որ այս հարցը չի դրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը»,- մեջբերում է նրան «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը:- Սակայն եթե դա տեղի ունենա, Իրանը համապատասխան պատասխան կտա»: Ըստ Մուսավիի` «Վաշինգտոնն իր դուրս գալուց հետո ցանկանում է ոչնչացնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի բոլոր ձեռքբերումները»: «Մենք սերտ կապի մեջ ենք միջուկային գործարքի մյուս կողմերի հետ եւ վստահ ենք, որ ԱՄՆ նոր գործողությունները հաջողություն չեն ունենա»,- հավելել է նա:

Մայիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած միջոցառում ձեռնարկել` թույլ չտալու համար, որպեսզի Թեհրանը ռուսական կամ չինական զրահատեխնիկա ձեռք բերի էմբարգոյի ավարտից հետո:

Ապրիլի 26-ին The New York Times-ը հայտնել էր որ Միացյալ Նահանգները մտադիր են հասնել նրան, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի պահպանման վերաբերյալ բանաձեւ ընդունի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հիման վրա:

Այս փաստաթղթի դրույթների համաձայն, որը ստորագրվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի եւ Իրանի կողմից 2015-ին` Թեհրանը հոկտեմբերից կկարողանա զենք եւ ռազմական տեխնիկա ձեռք բերել արտասահմանյան մատակարարներից:

Մարտի 3-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանությամբ էր հանդես եկել, որում նշել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում զենքի էմբարգոյի երկարաձգման մասին խոսք անգամ չկա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ