News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Թաիլանդի Փհայայու նահանգում ֆերմերի կինը վեցոտանի գորտ էր գտել լճակի մեջ: Գորտն ինքն էր ցատկել Նիկուլ Նուեանգվանա անունով կնոջ ծնկներին, երբ վերջինս կերակրում էր ձկներին, որոնց բուծում է նրա ամուսինը բազմաթիվ արհեստական լճակներում: Ուշադիր նայելով` նա նկատել է, որ չորս թաթիկներից բացի, որոնք ունի ցանկացած գորտ, այս մեկի մոտ կան եւս երկուսը, որոնք աճում են մեջքի վրա, փոխանցում է Nat-geo-ն:

Ֆերմերը կարծում է, որ գորտը, որը մոտ վեց շաբաթական է, նպաստել է վերջին շրջանի շահույթի աճին իր բիզնեսում: «Այս գորտը կարող է աստվածների հաջողությունը լինել: Մենք նրան մեզ մոտ կպահենք, բայց պատրաստ ենք տալ ցանկացած բուդդայական տաճարի, որը կցանկանա հոգ տանել նրա մասին»,- հայտարարել է ֆերմերը:

Գորտերի մոտ ավելորդ վերջույթների հայտնվելու պատճառը Ribeiroia մակաբույծը լինել: Այն տրեմատոդների դասի ճիճու է, որը, թափանցելով գորտի մարմնի մեջ, սկսում է վիտամին A-ի ձեւ ունեցող ռետինոաթթվի մոլեկուլներ արտադրել, որոնք նպաստում են գորտի վերջույթների զարգացմանը:

Ըստ գիտնականների` վարակված գորտերի զարգացող վերջույթներում թթվի մակարդը 70 տոկոսով ավելի բարձր է, քան առողջներինի մոտ: Այդպիսով, ռետինոաթթվի բարձր մակարդակը վերջույթների «սաղմերում» դրանցից հավելյալ թաթիկների աճի է հանգեցնում: Որոշ վարակված գորտերի հետեւի վերջույթներին միայն թաթիկների կոճղակտորներ են աճում, իսկ մյուսների մոտ` երկու մասի բաժանված թաթեր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ