News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ երկխոսությանը: Այս մասին մայիսի 4-ին ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին  ԱԳՆ 2018-2019 թվականների գործունեության քննարկման ժամանակ ասաց  ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Ըստ նրա` Ուկրաինայի հետ երկխոսության հետ կապված խնդիրներ չեն եղել, բայց միեւնույն ժամանակ լուրջ անհանգստություն է եղել Ուկրաինայի որոշ դիրքորոշումների կապակցությամբ: «Սա գաղտնիք չէ: Մեր մոտեցումն այն է, որ երկխոսությունը երկկողմ հարաբերություններում հիմնախնդիրները չեզոքացնելու ուղիների որոնումը շարունակելու միակ միջոցն է: Ուկրաինայի հետ մենք բարեկամության եւ աշխատանքի մեծ փորձ ունենք, հարաբերությունների լայն օրակարգ, մեր ժողովուրդները միմյանց լավ գիտեն պատմական առումով, մենք օտար չենք: Հայաստանը շատ կարեւոր համայնք ունի Ուկրաինայում, Հայաստանի քաղաքացիները, ուկրաինացիները կամուրջ են հարաբերությունների զարգացման մեջ»,- հայտարարեց նախարարը` հավելելով, որ Հայաստանն առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով` փոխհարաբերություններ չստեղծել մի գործընկերոջ հետ մյուսների հաշվին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ