News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 03
USD
483.36
EUR
545.47
RUB
6.88
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Մեկուկես ամսվա դադարից հետո այսօր Երեւանի փողոցներում կրկին աշխուժություն է, մարդաշատ է հատկապես մայրաքաղաքի կենտրոնը։ Չնայած վարակի տարածման տեմպերին՝ մարդիկ շրջում են առանց դիմակների, բարձր տրամադրությամբ, որ երկար դադարից հետո հնարավորություն ունեն երկար զբոսանքի դուրս գալու։

«Կենդանություն է ստացել քաղաքը, որովհետեւ մի քանի ժամանակ առաջ երբ հեծանիվով դուրս էի եկել, միայնակ էի, իսկ հիմա ժպիտ է եկել, գարունն արթնացել է»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը, որը, օգտվելով սահամանփակումների վերացումից, քաղաքի ծայրամասերից մեկից հեծանիվով Կենտրոն էր հասել։

Բացօթյա սրճարանները, հետեւելով սահամանափակումների վերացմանը, արդեն սկսել են իրանց գործունեությունը, օրվա երկրորդ կեսին արդեն բազմաթիվ հաճախորդներին ունեին։ Աշխատանքն այս ոլորտում կազմակերպում են դիմակներով, ձեռնոցներով։

«Զգույշ ենք աշխատում՝ դիստանցիա պահելով, որ մաքսիմալ ապահովենք թե մեզ, թե հաճախորդներին։ Սեղանները հեռու ենք դնում, որ սոցիալական հեռավորությունը չխախտվի։ Ընդհանուր առմամբ՝ տրամադրությունը մարտական է վիրուսի դեմ, հոյակապ՝ հաճախորդների համար, որովհետեւ երբ երկար ժամանակ չես աշխատում, կարոտում ես թե հաճախորդներին, թե աշխատանքը, թե կոլեգաներիդ, առաջին օրով հաճելի է»,- նշեց սրճարաններից մեկի աշխատակիցը։

Նշենք, որ այսօրվանից վերացել են մարդկանց տեղաշարժի սահմանափակումները, թույլատրվում է մի շարք տնտեսվարողների գործունեությունը՝ այդ թվում բացօթյա սրճարաններինը, ռեստորաններինը։

Տպել