News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5–ին տեղի ունեցած ողբերգական դեպքից ցնցված ու զարմացած են։ Ընտանիքը, որտեղ նախնական տեղեկություններով, 40–ամյա հայրն այսօր  առավոտյան 9–րդ հարկից դուրս է նետվել իր երկու երեխաների հետ, հարևանների տպավորությամբ հանգիստ, նորմալ ընտանիք է եղել։ Նրանք տեղեկություն չունեն մամուլում շրջանառվող այն տեղեկության մասին, որ ամուսիններն ամուսնալուծված են եղել։ Շենքում բնակվել են վաղուց։ Հարևանները նաև չեն լսել, որ տղամարդը որևէ հոգեկան խնդիրներ ունենար։

«Եթե այդպես լիներ, ոնց կարող էր ծառայել»,– ասաց հարևաններից մեկը՝ նշելով, որ տղամարդը ՌԴ–ում է ծառայել, եղել է սպա։

Այս պահին հարևանները հավաքված են շենքի բակում։ Նրանք NEWS.am-ի թղթակցին ասացին, որ երկու օր առաջ են հորը տեսել երեխաների հետ բակում մարզվելիս։

Որտեղ է այս պահին ընտանիքի մայրը, հարևանները տեղեկություն չունեն։ Նրանք միայն լսել են, որ դեպքի պահին նա տանը քնած է եղել։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը:

Երեւանում երեխաներին 9-րդ հարկից ցած նետած հայրը 40 տարեկան է, երեխաները՝ 8 եւ 5 տարեկան. մանրամասներ

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ