News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5–ին, 40-ամյա հոր ու իր երեխաների՝ 9–րդ հարկից դուրս նետվելուց հետո հարեւանուհի Ալինա Պողոսյանը պատուհանից տեսել է նրանց ընկած՝ նրանց կողքին էլ մի քանի շներ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց հարեւանուհին։

«Շների հաչոց լսեցի, անսովոր էր շների հաչոցը, որովհետեւ այսքան ժամանակ հաչոց չէր լսվել։ Վազեցի դեպի սուրճը, անջատեցի ու գնացի պատուհանից կախվեցի՝ մի 7-ից 8 շուն ու այդ մարդիկ այդպես պառկած։ Ինձ մի պահ թվաց՝ խաղում են։ Շները նստած էին նրանց կողքին ու տարօրինակ ձայներ էին հանում։ Նորից նայեցի ու տեսա, որ ծնկները պատռված ու արյունոտ էր, անմիջապես ամուսնուս հանեցի, ասացի՝ վեր կաց, տես էս ինչ ա։ Հետո մի կին աշխատանքի էր գնում ու գոռում էր՝ օգնեցեք։ Զանգեցինք Ոստիկանություն։ Չճանաչեցի, որ ընկած տեսա, մտքովս չանցավ, որ վերեւից են ընկել»,- ասաց հարեւանուհին։

Նա պատմեց, որ գիշերը դմփոց է լսել, ձայնից վեր է թռել. «Ես գիշերը 4-ի մոտերը խուլ դմփոց լսեցի ու վեր թռա, ինձ թվաց՝ գարաժի դուռ են փակում։ Չեմ կարող ասել՝ այդ ժամին է եղել դեպքը, թե ոչ»։

Նա ասաց, որ երեկ տեսել է ընտանիքին շենքի բակում, նշեց, որ հաճախ էր տեսնում հորը՝ երեխաների հետ խաղալիս։

Մեկ այլ հարեւան NEWS.am-ին պատմեց, որ երեկ տղամարդը գնացել  է խանութ, գնել է ելակ, խմորեղեն ու պաղպաղակ՝ երեխաների համար։

Հարեւանները պատմում են. որ կինն ամուսնու հետ մշտապես չի բնակվել, միայն վերջին օրերին են տեսել նրանց միասին։

Երեխաները դպրոց են հաճախում Երեւանի Կենտրոն թաղամասում։

40-ամյա տղամարդու հայրը մահացած է, ունի մայր ու եղբայր։

Կինն էլ ապրում է մոր ու եղբոր հետ։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 եւ 91 շենքերի արանքում դիեր կան: Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը: Ըստ որոշ տեղեկությունների՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել ողբերգությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Ամենաշատ