News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը չի բացառել Եվրամիության որոշ շրջանների բացումն ամառային հանգստի համար: Համապատասխան հայտարարությունը նա արել է երեքշաբթի օրը ֆրանսիական France Info ռադիոկայանի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Շատ հավանական է, որ որոշ գոտիներ բաց կլինեն զբոսաշրջիկների համար, որոշները` ոչ»,- նշել է նա` շեշտելով, որ ԵՄ ղեկավարությունն «անում է հնարավոր ամեն ինչ», որպեսզի եվրոպացիները կարողանան ճանապարհորդել այս ամառ: Ընդ որում, եվրահանձնակատարը մատնանշել է համավարակի զարգացման տարբերությունները տարբեր տարածաշրջաններում: «Համավարակի սահմանները չեն համընկնում երկրների սահմանների հետ»,- հավելել է Բրետոնը:

Նա նաեւ կրկին կոչ է արել աջակցություն ցուցաբերել զբոսաշրջության ոլորտին ճգնաժամը հաղթահարելու համար` ընդգծելով, որ ֆինանսական օգնությունը պետք է տրամադրվի դրամաշնորհների, այլ ոչ թե վարկերի տեսքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ