News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նորածիններն ու կենդանիների ձագերը հաճելի են թվում, նույնիսկ երբ խոսքը այլ տեսակի ներկայացուցիչների մասին է։ Այս վարքագծի հիմքում ընկած է ուժեղ ժառանգական խթանը, որը ստիպում է հոգ տանել սերնդի մասին, գրում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն։

Նման արձագանքը սկսվում է, այսպես կոչված, «մանկական սխեմայից» կամ «հաճելի տեսքից» (խթանների որոշակի հավաքածու՝ ծնողական վարքագծի համար), որն իր մեջ ներառում է երեխաների ինչպես ֆիզիկական, այնպես էլ այլ բնութագրերը՝ մարմնի համեմատ մեծ գլուխ, մեծ աչքեր, փոքրիկ բերան եւ քիթ։ Այս սխեման 1943թ․ հետազոտությունների արդյունքներով կազմել է գիտնական Կոնրադ Լորենցը։

Մարդու էվոլյուցիան բերել է նրան, որ նա սկսել է արձագանքել երեխաների այդպիսի հատկանիշներին եւ նրա մոտ նրանց մասին հոգալու ցանկություն է առաջացել։ Սակայն նման արձագանքը տարածվումէ նաեւ այլ տեսակների վրա, մանավանդ՝ կաթնասունների երեխաների։

Միչիգանի համալսարանից Դանիել Քրյուգերը փորձ է կատարել թռչունների եւ սողունների ձագերի հետ։ Եւ կամավորների մեծ մասը խոստովանել է, որ իրենց մեջ նրանց խնամելու ցանկություն է առաջացել։ Ընդ որում, նման զգացմունքներ առաջացրել են նաեւ կոկորդիլոսի ձագերը։ Այսինքն, մարդիկ ընկալում են այդ հատկանիշները այլ տեսակների ներկայացուցիչների մոտ, որոնք նման արձագանք են առաջացնում։

Սրա հետ մեկտեղ, տարատեսակ փորձերը ցույց են տվել, որ նորածինների եւ կենդանիների ձագերի լուսանկարները ուղեղում ակտիվացնում են այն հատվածները, որոնք պատասխանատու են ուշադրության եւ երախտագիտության համար։ Եւ նման հետազոտությունները պարզել են, որ մենք պարզապես համակվում են դրական էմոցիաներով, երբ նորածիններ կամ կենդանիների ձագեր ենք տեսնում։ Ընդ որում՝ այն աստիճան, որ այդ զգացմունքները վերածվում են ագրեսիայի, իհարկե, դրական իմաստով, առաջացնելով սեղմելու կամ կմճտելու ցանկություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ