News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ Միացյալ նահանգները Իրանի հետ բանտարկյալներին փոխանակի եւ երկրից վտարի իրանցի գիտնական Սիրուս Ասղարիին, հայտնում է «Ռեյթեր» գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ Վաշինգտոնում Պակիստանի դեսպանատանն առընթեր Իրանի շահերի սեկցիայի փոխտնօրեն Աբոլֆազել Մեհրաբադին հայտարարել է, որ Ասղարին, որը կորոնավիրուսով է վարակվել, ԱՄՆ ներգաղթային իշխանությունների բժշկական հսկողության տակ է եւ սպասում է երկրից դուրս գալու թույլտվությանը: «Մենք աշխատում ենք եւ համագործակցում ներգաղթային ծառայության հետ, որպեսզի նա հնարավորինս արագ վտարվի Իրան»,- ասել է Մեհրաբադին:

ԱՄՆ ներգաղթային եւ մաքսային ծառայության (ICE) ներկայացուցիչը հաստատել է, որ Աղսարին վտարվելու է, հենց երկրից դուրս գալու թույլտվություն ստանա, սակայն կոնկրետ օր չի նշել:

Իրանցի երեք պաշտոնատար անձինք գործակալությանը հայտնել են, որ բանտարկյալների փոխանակությունը մշակման փուլում է, փոխանակման հավանական թեկնածուն է Իրանում 2018 թվականին ձերբակալված ամերիկացի Մայքլ Ուայթը: 

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մարտին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները 13 տարվա դատապարտված ամերիկացի Մայքլ Ուայթին  բանտից բժշկական արձակուրդ են տվել: Նա նշել էր, որ ԱՄՆ-ն շարունակելու է հասնել Ուայթի լիակատար ազատությանը: Ուայթի դատավճիռը կայացվել է 2019 թվականի մարտին: Նա դատապարտվել էր Իրանի ղեկավարությանը վիրավորելու եւ համացանցում մասնավոր լուսանկար հրապարակելու պատճառով:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մարտի վերջին ԱՄՆ-ին մեղադրել էր այն բանի համար, որ իրանցի բանտարկյալների կյանքն ու առողջությունը վտանգի է ենթարկում՝ կորոնավիրուսի ֆոնին նրանց բանտերից չազատելով: Իրանի ԱԳ նախարարի հրապարակումն ուղեկցվել էր բրիտանական Guardian պարբերականի հոդվածի սքրինշոթով, որում ամերիկյան բանտում պահվող իրանցի գիտնականներից մեկը պատմել էր, որ բանտարկյալներին դիմակներ եւ սանիտայզերներ չեն տալիս, մտավախություն հայտնելով, որ բանտում համաճարակը չի վերապրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ