News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արտակարգ ռեժիմի պայմաններում՝ հաշվի առնելով աշխատանքի և տեղաշարժի հետ կապված սահմանափակումները՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը ընդառաջ է գնում բաժանորդներին և հանդես է գալիս  իր շուկայում աննախադեպ «Տարաժամկետ վճարում» ծառայությամբ։

Ծառայությունը մեկանգամյա հնարավորություն է տալիս բաժանորդներին մինչև սահմանված ժամկետի ավարտը մարելու նախորդ ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց կուտակված պարտքը մաս-մաս և հավասարաչափ՝ ըստ ամիսների:

«Տարաժամկետ վճարում» ծառայությունից կարող են օգտվել այն բաժանորդները, ովքեր նախորդ ամիսների ընթացքում կուտակել են 10.000 ՀՀ դրամ և ավել պարտք և դժվարանում են վճարել այն: Պարտքը մաս-մաս մարել հնարավոր է առաջիկա 3 ամիսների ընթացքում:

«Հոգ տանելով բաժանորդների հարմարավետության մասին՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը մշտապես գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը՝ իր բաժանորդների կողքին լինելու դժվարին պահերին: Այժմ ընկերությունը, ևս մեկ անգամ կանգնելով իր բաժանորդների կողքին, հնարավորություն է ընձեռում արտակարգ իրավիճակի պատճառով կուտակված պարտքերը մարել տարաժամկետ վճարումների ձևով: Մենք շնորհակալ ենք մեր բարեխիղճ և հավատարիմ բաժանորդներին՝ այս գործընթացում հնարավորինս մեզ աջակցելու համար»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Տարաժամկետ վճարում» ծառայությունից օգտվելու համար բաժանորդները կարող են  մինչև մայիսի 31-ը ներառյալ ակտիվացնել այն՝ ինչպես «Հեռախոսային սպասարկում» ծառայության միջոցով՝ զանգահարելով 060 46 46 46, այնպես էլ ընկերության Վաճառքի և սպասարկման սրահներում՝ տարաժամկետ վճարման հայտի հիման վրա:

Ծառայությունից օգտվել կարելի է միայն մեկ անգամ՝ վերակնքելով գործող պայմանագիրը մեկ տարի ժամկետով: Մանրամասն տեղեկատվություն ծառայության պայմանների վերաբերյալ տեղադրված է ընկերության պաշտոնական ինտերնետային կայքում

Հիշեցնենք, որ մայիսի 4-ից վերաբացվել է ընկերության կենտրոնական վաճառքի և սպասարկման գրասենյակը (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 28/1):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ