News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված ինքնամեկուսացման ռեժիմի չեղարկումից հետո մարդկության կյանքը էական փոփոխություններ չի կրի: Այսպիսի կարծիք է հայտնել ֆրանսիացի գրող Միշել Ուելբեքը էսեում, որը հրապարակվել է France Inter ռադիոկայանի կայքում: 

«Ինքնամկուսացման ռեժիմից հետո մենք նոր աշխարհում չենք արթնանա: Այն ճիշտ նույնպիսին կլինի, գուցե միայն ավելի վատթար»,- կարծում է նա:

Գրողի կարծիքով՝ «չնայած այս համաճարակը դարձավ ամբողջ աշխարհում հազարավոր մահերի պատճառը, այն, այնուամենայնիվ, շարքային իրադարձության տարօրինակ տպավորություն է թողնում»: «Ես կես վայրկյանով իսկ չեմ հավատում այն հայտարարություններին, թե «այլեւս ոչինչ չի լինի այնպիսին, ինչպես նախկինում էր: Հակառակը՝ ամեն ինչ կմնա ճիշտ նույնպիսին»,- կարծում է Ուելբեքը:

Նրա կարծիքով՝ «այս համաճարակի զարգացման մեջ ոչ մի անսպասելի բան չկա»: «Արեւմուտքը չի կարող հավերժորեն աշխարհում ամենահարուստը եւ զարգացածը լինել: Այդպիսի վիճակը վաղուց է փոխվել, եւ դրանում սենսացիա չկա»,- կարծում է գրողը: «Եթե մենք իրավիճակը մանրամասնորեն դիտարկենք, ապա Ֆրանսիան ճգնաժամի հետեւանքներն ավելի լավ է հաղթահարում, քան Իսպանիան կամ Իտալիան, բայց ավելի վատ, քան Գերմանիան: Եվ սա նույնպես զարմանալի չէ»,- կարծում է նա:

Ըստ Ուելբեքի՝ համավարակի գլխավոր արդյունքը պետք է լինի «մի քանի՝ արդեն տեղի ունեցող փոփոխությունների արագացումը»: «Մի քանի տարիների ընթացքում տեխնոլոգիական՝ փոքր (տեսագրություն հարցմամբ, առանց շփման վճարում) կամ մեծ (հեռավար աշխատանք, համացանցով գնումներ, սոցիալական ցանցեր) ձեռքբերումներն ունեցել են միայն մեկ հետեւանք՝ մարդկանց միջեւ շփումների կրճատում»,- գրում է նա: «Կորոնավիրուսի համաճարակը տալիս է մարդկային հարաբերությունների հնանալու այս միտումի բանական հիմնավորումը »,- նշում է գրողը:

Նրա կարծիքով՝ «սխալ էր նաեւ պնդումը, որ մարդկությունը իր համար վերստին բացահայտեց մահը»: «Մահը երբեք չի եղել այսքան աննկատ, ինչպես վերջին շաբաթներին: Մարդիկ մահանում են միայնության մեջ հիվանդանոցներում կամ ծերանոցներում: Նրանց անմիջապես հողին են հանձնում (կամ այրում են) գաղտնի՝ հուղարկավորությանը ոչ մեկին չհրավիրելով»,- նշել է գրողը:

Ուելբեքը ուշադրություն է դարձրել նաեւ վարակվելուց հետո հիվանդացածների տարիքային թեմայի բարոյական ասպեկտին: «Ո՞ր տարիքից է անհրաժեշտ նրանց վերակենդանացնել եւ բուժել՝ 70, 75. 80՞: Ըստ երեւույթին, դա կախված է կոնկրետ տարածաշրջանից, որում մենք ապրում ենք, բայց երբեք ոչ ոք այդպիսի անամոթությամբ չի արտահայտել այն փաստը, որ մարդկանց կյանքերը միատեսակ արժեքավորություն չունեն»,- կարծում է գրողը:

Ուելբեքը հանգում է այն եզրակացության, որ «այս բոլոր միտումները գոյություն են ունեցել նաեւ մինչ կորոնավիրուսը եւ այս օրերին միայն նոր ուժով են դրսեւորվել»:

Միշել Ուելբեքը XXI դարի ֆրանսիացի ամենաընթերցվող գրողներից մեկն է: Նա ֆրանսիացի հեղինակների շարքում առաջտար է նաեւ օտար լեզուներով թարգմանությունների թվով: Ուելբեքը 2010 թվականին արժանացել է Ֆրանսիայի գրական բարձրագույն պարգեւին՝ Գոնկուրի մրցանակի, «Քարտեզ եւ տարածք» վեպի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ