News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին հուշահամալիրի տարածք այցելելն իրավական հետևանքներ է առաջացրել 13 հոգու համար: Այս մասին ոստիկանությունից հայտնել են «Ա1+»-ին: 

Ազատ տեղաշարժման սահմանափակումները թեև արդեն հանվել են, բայց հայտնի է, որ մայիսյան տոները ևս սովորականի նման չեն տոնվի։ Մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։

Ոստիկանությունից հաղորդում են, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Արդեն իսկ իրավական հետևանքներ առաջացրել են այս տարի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածք որոշ քաղաքացիների այցելությունները:

Հուշահամալիրի մուտքը փակ էր, քաղաքացիների այցելություններն՝ արգելված: Տարածքը հսկվում էր ոստիկանների կողմից:

Չնայած արգելքներին՝ որոշ քաղաքացիներ տարբեր պատճառներով, այնուամենայնիվ, փորձել են բարձրանալ հուշահամալիր՝ հանդիպելով ոստիկանության դիմադրությանն ու արգելքներին:

«Ա1+»-ի հարցմանն ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին, որ  Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր (դրա հարակից տարածք) այցելելու, այսինքն՝ առանց պարետի համապատասխան որոշմամբ սահմանված բացառությունների հիմքով նշված վայրում գտնվելու պատճառով  ազատ տեղաշարժի սահմանափակումները խախտելու համար 13 անձի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որոնցով հարուցված վարույթներից երկուսով արդեն իսկ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ՝ 100.000-ական ՀՀ դրամի չափով։

Ոստիկանությունից նաև փոխանցեցին, որ արձանագրություններ կազմվել են ոչ բոլորի նկատմամբ: Ընդհանուր առմամբ նշված օրը առանց համապատասխան թույլտվությունների հուշահամալիրի տարածք այցելուների թիվը ավելին է եղել.

«Հարկադրանքի միջոցներ կիրառվել են բացառապես արտակարգ դրության իրավական ռեժիմը միտումնավոր խախտած անձանց նկատմամբ, ովքեր ոստիկանության կողմից արված՝ ինքնամեկուսացման վայր վերադառնալուն և ազատ տեղաշարժի սահմանափակումների ռեժիմը չխախտելուն ուղղված հորդոր-պահանջները չեն կատարել»,-նշել են Ոստիկանությունից:

Փաստաբանների պալատը նույն օրը հայատարարություն էր տարածել և պատրաստակամություն հայտնել անվճար տրամադրել իրավաբանական խորհրդատվություն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր  Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար ենթարկվել են վարչական տույժի:

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը փոխանցեց, որ դիմումներ պալատը չի ստացել:

Հիշեցնեք, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին միայն բարձրաստիճան պաշտոնյաները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ