News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայությունում համակարգային բարեփոխումները ներառված էին դատաիրավական համակարգի բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մեջ: Այս մասին մայիսի 6-ին ԱԺ նիստում Կառավարության 2019 թվականի ծրագրի իրականացման ընթացքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ այդ բարեփոխումների արդյունքում ԱԱԾ-ն մոտ ապագայում ամբողջությամբ կփոխի իր «գործնական նշանակությունը»: «Մասնավորապես՝  ԱԱԾ քննչական եւ հակակոռուպցիոն գործառնություններն ամբողջությամբ կվերացվեն, ինչի շնորհիվ այն կկարողանա իր ամբողջ ուշադրությունը հատկացնել 3 հարցի լուծմանը՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար եւ անվտանգություն, ինչպես նաեւ սահմանադրական կարգի պաշտպանություն»,- պարզաբանեց Փաշինյանը, որը 2 տարի առաջ ինքն էլ հենց ԱԱԾ վրա դրեց կոռուպցիայի դեմ պայքարը:

Վարչապետի խոսքով՝ այս ծառայությունը երբեք չպետք է դառնա նախարարություն: Ռազմավարական իմաստով հետախուզությունը չպետք է լինի ԱԱԾ գործառնությունը, իսկ դրա համար պետք է կազմավորվի առանձին հետախուզական ծառայություն: Ինչ վերաբերում է սահմանապահ ծառայությանը, ապա, Փաշինյանի խոսքով, այստեղ կգործի հիբրիդային կառույց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ