News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ինձ զարմացրեց, որ դուք ասում եք՝ սա ԲՀԿ դիրքորոշումն է. իսկ հայության շրջանում կա որեւէ մեկը, որ այլ դիրքորոշում ունի՞: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Արցախի բանակցությունների հիմքը պետք է լինի Արցախի դե ֆակտո կարգավիճակի դե յուրե լեգիտիմիզացիան:

«Մենք հենց խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին: Հայության շրջանում կա՞ մի մարդ, որ այլ դիրքորոշում ունի: Ես ուզում եմ յդ մարդու անուն, ազգանունն իմանալ: Այստեղ խնդիրը հետեւյալն է. ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում իր դիրքորոշման մասին այնքան բան չի ասել, որքան մեր կառավարությունը: Կիլոմետրերով բազմիցս դիրքորոշումներ ենք արտահայտել: Կներեք, եթե որեւէ մեկը փորձում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Որովհետեւ մեբնք մեր դիրքորոշումը ձեւակերպելիս այնքան բուֆերներ ու հակահշիռներ ենք դրել, որ ընդհանրապես սենց քննարկում պետք է տեղի չունենար ՀՀ-ում:

Այո, ձեր ասածը ճիշտ է. դա ձեր դիրքորոշումը չի, դա մեր բոլորի դիրքորոշումն է»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ ընդգծեց. «Չի լինելու այնպես, որ ինչ-որ ուժեր մեզ վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու ձեռներներս դողա, որ վայ, հանկարծ, սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն: Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցել այդ հարցի շուրջ: Մենք այդ լիազորությունն օգտագործելու ենք բոլոր հնարավոր դիվանագիտական հմտությունները բանակցային սեղանի շուրջ: Թող ոչ ոք մեզ չասի՝ էդ ինչ եք բանակցում, ինչ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից պատասխան կարող է պահանջել ՀՀ ժողովուրդը:

Երբ կհամարենք, որ այդ բանակցության արդյունքում մենք ունենք մի բանաձեւ, որ կարող ենք ներկայացնել Անվտանգության խորհրդին, Ազգային ժողովին, ժողովրդին, մենք կգանք ու կներկայացնենք:

Ղարաբաղի հարցում կա մի շատ կարեւոր բանաձեւ. Քանի դեռ ամեն ինչ որոշված չի, ուրեմն ոչ մի բան որոշված չի: բանակցությունների գնալուց չենք վախենալու ոչ ներսիններից, ոչ դրսիններից»:

Դիտարկմանը, որ Ադրբեջանը տրամադրված չի հարցի կարգավորման, Փաշինյանն ասաց. «Եթե դա ճիշտ է, ուրեմն չի կարգավորվի հարցը: Դրա համար ենք մենք ասում, որ պետք է լինի այնպիսի լուծում, որն ընդունելի է Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Եթե հեշտ լիներ հարցի լուծխումը, մինչեւ հիմա 100 անգամ լուծված կլիներ: Ես օրինակ, Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է եւ ուզում է հարցի լուծման: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ, Ռուսդաստանն էլ է ուզում, ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան: Կարեւորը նրբությունների մեջ է: Բայց եթե պարզվի, որ Ադրբեջանը չի ուզում հարցը լուծվի, չի լուծվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ