News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր թեստը հանձնել եմ, երեւի վաղը կլինի պատասխանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Ինձ շատ լավ եմ զգում, կարծում եմ` վարակված չեմ, բայց թեստավորման պահին 37.7 ջերմություն ֆիքսեցին ինձ մոտ, բայց իսկապես, որեւէ գանգատ չունեմ, մարդը զգում է, երբ ինքը հիվանդ է։ Առայժմ տանն եմ մեկուսացված, ըստ երեւույթին պատասխանների հետ կապված կնայեն արդեն, ինչ-որ տեղ տեղափոխեն, թե չէ, քանի որ անչափահաս տղաս էլ է հետս Երեւանում, ընտանիքիս մյուս անդամները Գյումրիում են, երեխային չէի կարող թողնել, գնալ մեկուսացման վայր»,– ասաց Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը երեկվանից ինքնամեկուսացել է, նա շուրջ 6 օր շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ, վերջինիս մոտ երեկ է կորոնավիրուս հաստատվել։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Նազելի Բաղդասարյանի օգնական Քնարիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ նշել, որ իր մոտ հաստատվել է COVID–19–ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ