News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մինչեւ որոշում կայացնելը՝ Ռոբերտ Քոչարյանը բոլորին ուշադիր լսում է, որոշում կայացնելիս էլ, ի դեպ, միշտ ճիշտ որոշումներ է ընդունում։ Նաեւ շատ նրբանկատ է մարդկանց հետ հարաբերություններում, այսքան ժամանակ աշխատում եմ նրա հետ, այսքան ծանր իրավիճակներում որ հայտնվել ենք, բայց նա միշտ եղել է բացառիկ նրբանկատ մարդկանց հետ շփումներում, ի տարբերություն այն կերպարի, որ տասնամյակով ԶԼՄ-ները ձեւավորում էին նրա անվան շուրջ։ Այս մասին 168.am կայքում Սաթիկ Սեյրանյանի «Pressing» ծրագրի՝ «Իրավական պետությո՞ւն, թե՞ օրենքի կամայական կիրառման երկիր» խորագրով հարցազրույցում, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

«Միգուցե, մենք էլ ենք թերություն ունեցել, տարիուկես աշխատում ենք այս գործով,  ամեն ինչ հնարավոր  է, անսխալ լինելն անհնար է, բայց երբեւէ նա որեւէ անհաջողություն չի վերագրել որեւէ մեկին», ասել է 2-րդ նախագահի շահերի պաշտպանը։

Սաթիկ Սեյրանյանի հարցին՝ ինչո՞ւ այս դատաքննությունը սկսվեց վերեւից, ինչո՞ւ չգնաց սպանությունների բացահայտման ճանապարհով, ինչպե՞ս մարդկանց համոզեցին, թե նա հրաման է տվել կրակել մարդկանց վրա, հարցերին ի պատասխան, Հայկ Ալումյանն ասել է․

«Խնդիր չի դրված Մարտի 1-ի դեպքերը բացահայտելը, սպանությունների հանգամանքները պարզելը, սպանողներին բացահայտեն, նրանց այդպիսի հրահանգ տվողներին։ Այդպիսի խնդիր դրված չի եղել, Մարտի 1-ի մեղավոր նշանակված  Ռոբերտ Քոչարյանը, եւ խնդիրը դրված է եղել հիմնավորել, որ նա մեղավոր է Մարտի 1-ի դեպքերի համար, ապացուցելը, որ նա մեղավոր է, այդ ապացույցը գոյություն չունի։ Մեղադրում են, որ զորքերն օգտագործվել են ներքաղաքական իրադարձություններում։ Սա հերթական առումով եւ իրավական առումով ամենամեծ միֆն է։ Զորքերը չեն օգտագործվել, նրանք դիրքավորված են ղել ստրատեգիական ուղղություններում, որպեսզի մարդիկ չգնան Ազգային ժողովի, կառավարության կամ Կենտրոնական բանկի կողմը։ Չեն օգտագործվել, ընդամենը դիրքավորվել են։ Միայն մեկ տեղ, Լեոյի փողոցում, երբ մեկը բենզին է գցել ոստիկանական մեքենայի վրա եւ հրդեհել, զինծառայողները օդ են կրակել նրան սաստելու համար։ Այդ մարդը ձերբակալվել է, մեղադրվել է, դատապատվել է։ Եթե նրանց վրա հարձակում լիներ, նրանք իրավունք կունենային զենք կիրառել։ Նրանք դիրքավորված են եղել ցույցից 300-400 մետր հեռավորության վրա՝ Լեո-Պարոնյան խաչմերուկ, Կենտրոնական բանկի մոտ, Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկ։ Սա մեկ, իսկ երկրորդ ենթամիֆն այն է, որ զորքերն իրավունք չունեին օգտագործել։ Այդպիսի բան չկա։ Զորքերը կարող էին կիրառվել ներքին խռովությունները կասեցնելու համար, բայց չեն կիրառվել»։

Մարտի 1-ին զոհվածների ընտանիքներին դրամական օգնության   վերաբերյալ հարցի շուրջ Հայկ Ալումյանն ասել է, թե չի ցանկանում խորը անդրադարձ ունենալ, սակայն, հիշեցրել է, որ այդ հատկացումից հետո զոհված զինծառայողների մայրերն էլ էին ցույց անում՝ նույն պահանջով։ 

«Վարչապետը նորից փորձեց նուրբ լարերի վրա խաղալ, թե չուզողություն են անում, ապա ասաց, թե հետո կտանք։ Բա ինչո՞ւ չեն տալիս։ Բոլորին չի հերիքում, քիչ-քիչ կտանք, ասաց։ Բայց այդպես էլ ոչ մեկին չեն տվել։ Այս գործով նրանք չէին կարող հանդես գալ որպես տուժողների իրավահաջորդներ, որովհետեւ այս գործը դրա պատասխանը չի տալու, նրանց ներկայությունն ապահովել են էմոցիոնալ ֆոնի  համար։ Նրանք գալիս են դատարան սպասելով, թե ցուցմունքներից կամ վկաներից կիմանան, թե ով  է սպանլ իրենց հարազատին։ Բայց այս դատավարությունը այդ հարցերի պատասխանները չի տալու։ Բերողները նրանց զգացմունքների վրա խաղում են»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ