News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 7-ի նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը, որով դրամաշնորհներ կհատկացվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողներին:

Հարցը ներկայացրեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով նշեց, որ իրենք ոլորտի համար մշակել են դրամաշնորհային փաթեթներ, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետեւանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաեւ խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը եւ առեւտրայնացմանը։

Նախարարը նշեց, որ երկու տեսակի ներդրողներ կան՝ վենչուրային ընկերություններ եւ ներդրող հրեշտակներ են կոչվում. «Ներդրող հրեշտակները այն անհատներն են, որոնք այս կամ այն նորարարական ընկերություններում ցանկանում են ներդրում անել եւ փայաբաժին ունենալ»:

Մրցույթներին մասնակցող տնտեսավարողներին ներկայացվող հիմնական պայմաններն են՝

Միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝

համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին,

հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային եւ վարկային ժամկետանց պարտավորություններ,

հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձեւով` մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին:

Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից եւ պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։

Հայտերի գնահատումն իրականացվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հրապարակվող մրցույթի հրավերով սահմանված կարգով՝ ըստ հանձնաժողովների կողմից նախօրոք մշակված չափորոշիչների եւ գնահատման սանդղակների՝ հաշվի առնելով ներկայացված ծրագրի նորարարությունը, համապատասխանությունը Կառավարության ռազմավարական առաջնահերթություններին, իրագործելիությունը, ֆինանսական համապատասխանելիությունը, արտադրանքի իրացվելիությունը միջազգային շուկայում, տնտեսավարողի մասնագիտական ներուժը եւ այլ անհրաժեշտ չափորոշիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը կարող է վատթարացնել իրավիճակը Եվրոպայում. ԱՀԿ
Եվրոպայում վերջին երկու ամիսների ընթացքում աճ ենք նկատում...
ԱՀԿ-ն հայտնել է, որ 38 երկրներում «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել
Նրա խոսքով՝ Հարավային Աֆրիկայից ստացված տեղեկատվության համաձայն՝ այնտեղ վարակվածների թիվն աճում է...
Օկլահոմայի նահանգապետը դատի է տվել պաշտպանության նախարարությանը պատվաստման պահանջների պատճառով
Նա իր նոր օգնականին հրամայել է վստահեցնել բոլոր անդամներին, որ նրանք չեն պատժվի չպատվաստվելու համար․․․
ՀԱՀ-ը դեմ է պանդեմիայի դեմ պայքարում առողջապահության ոլորտում ցեղային խտրականությանը
Առաջին երկիրը, որը դադարեցրել է թռիչքները ՀԱՀ-ի հետ, Մեծ Բրիտանիան էր․․․
ԵՄ-ում Հռոմի պապի ներկայացուցիչ Ալդո Ջորդանոն մահացել է կորոնավիրուսից
Ինչպես ենթադրում է Messaggero պարբերականը, քահանան կարող էր վարակվել կորոնավիրուսով սեպտեմբերին․․․
Արցախում կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով...
Ամենաշատ