News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախում բնակվող ադրբեջանահայ փախստականների համար ամենամեծ խնդիրը մնում է բնակարանային հարցը: Այս մասին առցանց մամուլի ասուլիսին, ներկայացնելով տարեկան զեկույցը 2019 թվականի գործունեության արդյունքների եւ մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, ասաց Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով` բնակարաններով դեռ ոչ բոլոր փախստականներն են ապահովված, նրանց մի մասը բնակարաններ ստանալու ցուցակներում են: Սակայն բնակարանների տրամադրման ծրագիրը դադարեցվել է այլ ծրագրերի անցկացման հետ կապված, նշել է Մարդու իրավունքների պաշտպանը: «Պետությունը պետք է որոշի` կստանան ցուցակներում գտնվող մարդիկ բնակարան, թե ոչ»,- հիշեցրեց Բեգլարյանը:

Միեւնույն ժամանակ, օմբուդսմենը նշեց, որ անհանգստացնում է այն, որ փախստականների իրավունքները խախտվել են միջազգային հանրության կողմից: «Արցախում ապրող փախստականները մեր կարգավիճակի պատճառով աջակցություն չեն ստանում միջազգային կազմակերպություններից»,- նշեց Բեգլարյանը` ընդգծելով փախստականների մասնակցության կարեւորությունը բանակցային գործընթացի բոլոր ձեւերին` պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես:

«Սակայն այնպիսի տպավորություն է, որ միջազգային կազմակերպությունները նախապատվություն են տալիս ադրբեջանցի փախստականներին հայերի համեմատ, հատկապես` Արցախում ապրող: Սա անընդունելի է»,- հայտարարեց Արցախի օմբուդսմենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ