News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հեռահաղորդակցական ծառայությունների ծավալը Հայաստանում նվազում է, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճում է: Այս մասին մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին կառավարության 2019 թվականի ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Ըստ նրա` Վիճակագրության պետական հանձնաժողովը յուրաքանչյուր երեք ամիսը մեկ զեկույց է հրապարակում: Դրանում առանձին ներկայացված է զարգացման դինամիկան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր ծավալը 2019 թվականին Հայաստանում 310 միլիարդ դրամ է կազմել, ինչը ՀՆԱ-ի 4.7 տոկոսն է: «Եթե հանենք հեռահաղորդակցման ոլորտը եւ հաշվենք միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ապա այն ՀՆԱ-ի 2.6 տոկոսը կկազմի: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը 30 տոկոս է, հեռահաղորդակցական ծառայությունների ծավալը նվազում է»,- պարզաբանեց Թունյանը:

Պատգամավորը նշեց, որ, եթե պարզ բառերով ասել, ապա Հայաստանում մարդիկ սկսել են ավելի քիչ խոսել բջջային հեռախոսով, սկսեցին ավելի քիչ միմյանց հաղորդագրություններ ուղարկել եւ փոխարենը սկսել է ավելի հաճախ օգտագործել ինտերնետ ծառայությունները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ