News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինչպես եւ շատ միջազգային կազմակերպություններ, Հայաստանում Beeline-ն իրականացնում է վճարվող ստաժավորման  ծրագիր ուսանողների համար, եւ այս տարի 3G՝ «Երրորդ սերունդ» ծրագրին մասնակցելու համար արդեն ընդունվում են հայտեր:

Ծրագրի շրջանակում ստաժավորումը տեւում է 11 ամիս. այդ ընթացքում ուսանողների հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր, եւ նրանք մասնակցում են ընկերությունում իրականացվող իրական նախագծերին՝ տվյալ ծառայության մենեջերի ղեկավարությամբ, ստանում են աշխատավարձ եւ այլ առավելություններ, ինչպես նաեւ նրանց աշխատանքային գրաֆիկը հարմարեցվում է դասացուցակին:

Նշենք, որ 12 տարիների ընթացքում ծրագրին մասնակցել են շուրջ 160 ուսանողներ, ովքեր աշխատանքային փորձ են ձեռք բերել Հայաստանի առաջատար ընկերություններից մեկի ամենատարբեր ստորաբաժանումներում՝ տեխնիկական, ՏՏ, կոմերցիոն, իրավաբանական եւ այլն: Մասնակիցների շուրջ 50%-ը հետագայում աշխատանքի առաջարկ են ստացել ընկերությունից:

«Beeline-ը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկն է եւ միջազգային մեծ կորպորացիայի մաս, վստահ եմ, որ նման տեղում առաջին աշխատանքային փորձ ստանալը հիանալի հնարավորություն է: Կարծում եմ, երիտասարդ մասնագետները կգնահատեն մեր զարգացած կորպորատիվ մշակույթը եւ կկարողանան իրենց վառ գաղափարներով էլ ավելի լավը դարձնել մեր աշխատանքն ու մատուցվող ծառայությունները», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության դիմումներն ընդունվում են   մինչեւ 2020 թ. մայիսի 31-ը: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել  ստաժավորման ծրագրի հարցաթերթիկն այստեղ եւ ուղարկել այն ինքնակենսագրականի հետ (CV/Resume) [email protected] էլ. հասցեով։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ