News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ուկրաինական տնտեսությունը փրկելու համար նախեւառաջ անհրաժեշտ է ազատել բիզնեսը վարչական միջամտությունից: Այս մասին «1+1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նշանակված Միխեիլ Սաակաշվիլին:

Նրա խոսքով` կարանտինացից թուլացած ձեռներեցներին պետք է աջակցել մեծ թվով կարգավորիչ միջոցառումներից ձերբազատելու միջոցով: «Եվ գլխավոր բառը ազատությունն է: Առաջին փուլում պետք է վերացնել անիմաստ կարգավորումները հարկային, մաքսային ոլորտներում, որտեղ մեծ թվով թղթեր են լրացնում: Այն ամենը, ինչ կապված է բիզնեսի ազատության հետ»,- նշել է Սաակաշվիլին նախնական միջոցներն ուկրաինական տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու համար:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը Սաակաշվիլիի նշանակման վերաբերյալ հրապարակվել էր նախօրեին: Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետը Ուկրաինայի ղեկավարի որոշումն արտառոց քայլ էր անվանել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ