News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ուզում եմ հատկապես անդրադառնալ  վարչապետի ելույթի «սուրճի» հատվածին։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Երբ Լավրովը, Ռուսաստանի արտգործնախարարը, հայտարարություն արեց, ամբողջը չպատմեմ, բոլորը գիտեն, մամուլում հեղեղ էր։ Խմբակցությունով որոշեցինք հրավիրել  արտգործնախարարին։ Հրավիրում եմ Զոհրաբ Մնացականյանին, հանդիպում ենք, կես ժամ զրուցում ենք, բոլոր հարցերին պատասխանում է։ Հաջորդ օրը հրավիրում եմ վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը գալիս է։ Ես սկսում եմ Լավրովի հարցից, շատ սուր քննարկվում էր այդ հարցը», ասել է Էդմոն Մարուքյանը։

Հետո Մարուքյանը հիշեցրել է Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած  ելույթի այն հատվածը, որտեղ վարչապետը պատմել է, թե այդ հանդիպմանը ինքը նայել է Մարուքյանի աչքերի մեջ եւ ասել, որ երկու տարի ենթարկվում է հոգեբանական, բարոյական ճնշումների․

«Փաշինյանը մեր հանդիպմանը որեւէ այդպիսի բան չի ասել։ Երբ Լավրովի հատվածն ավարտեցինք, ինձ ասել է՝ Էդմոն, ինչի՞ է տենց լարված, ես ասացի՝ տարրական հարգանքի հարց կա, մեզ անընդհատ մեղադրում են, թե դուք ծախված եք եւ այլն։ Նա ասաց, թե ինքը իրոք կասկածներ ունի, որ մենք նախկինների հետ կապերի մեջ ենք։ Ես աչքերի մեջ նայելով՝ ասել եմ, Նիկոլ ջան, բացառվում է, որ մենք մեր ընտրողների վստահությունը որեւէ մեկի ոտքերի տակ մատաղ անենք։ Ու ես ասացի, որ մենք մեզ պատկերացնում ենք հաջորդ իշխանություն, մոռացեք, որ մենք որեւէ մեկին ծառայելու ենք իշխանության բերելու համար։ Այո, մենք մեզ տեսնում ենք հաջորդ իշխանություն։  Երբ դուրս եկանք, ես լրագրողներին ասացի՝ ինչի համար ենք հանդիպել, չէի կարող ասել, որ նա կասկածներ ունի մեր մասով։ Նա անընդհատ հայտարարում է՝  չե՞ք ուզում մեզ, քշեք, թող Խաչատրյան Գագոն ու Սերժ Սարգսյանը գան։ Բայց ո՞վ է ասել, որ ձեր միակ այլընտրանքը հանցագորներն են։ Ես ասում եմ՝ ոչ, մենք ենք։ Գուցե դա է  ծանր տարել։ Այդպես մեզ կասկածելով ամեն ինչ արեցին, որ Վանաձորում ՀՀԿ-ն հաղթում է մեզ․․․ Մինչեւ հիմա մեզ կասկածում են»։

Մարուքյանի խոսքով՝ ԱԺ ամբիոնից ելույթը ոչ թե  վարչապետական ելույթ էր, այլ  խայտառակություն․

«Դա իրենց վերջի սկիզբն ազդարարող ելույթ էր։  Ինչ էր ասում․  ասում էր, որ այս ամեն ինչը կապ ունի բազմապիսի քրեական գործերի հետ, բա եթե այդ ամենը բացահայտվի, որտեղից են իրենց թուլափայը ստանալու այդ թուլափայ ստացողները։ Մենք կողմ ենք քվեարկել ապօրինի գույքի բռնագանձման օրենքին։ Բայց Գագիկ Խաչատրյանի, մյուս գործերը, սկսած Քոչարյանի գործից, թող օրենքով լինի՝ դատեն։ Մենք ինչ կապ ունենք այդ ամենի հետ»։

Անպատժելիությունը, Մարուքյանի խոսքով, ծնելու է նոր այլանդակություններ, խուլիգանություններ, սանձարձակություններ։   

«Պադյեզդներում կծեծենք, ասֆալտին կփռենք, չգիտեմ էլ, անրադառնամ այդ ամենին, թե չէ։ Նա սպառնում է՝ ազատ խոսքը լռեցնելու նպատակով։ Անընդհատ վախեցնելով նախկինների վերադարձով, ուզում են ձեզ կոնսոլիդացել իշխանության շուրջը։ Բայց վերադարձ չկա։ Իսկ իշխանությունն արդեն վատնել է այդ վստահությունը, որ դուք տվել եք, սիրելի ընտրողներ», ասել է Էդմոն Մարուքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ