News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մայիսի 16-ին հանրածանոթ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ, Սան Ֆրանսիսկո) կներկայանա Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» մենաներկայացումով: Թատերագրության հեղինակը եւ բեմադրիչը նույն իքնը Մարի Ռոզ Աբուսեֆյանն է: Նա առաջին դերասանուհին է, ով հայ բեմ է բարձրացրել մեկ դերասանուհու կատարումը, միաժամանակ հեղինակ-մեկնաբան, բեմադրիչ, ինքն է ընտրում երաժշտական ձեւավորումը եւ այն ինքնատիպ կատարում:

Սան Ֆրանսիսկոյում մեծ հաջողությամբ է անցկացել ներկայացման առաջնախաղը: Այս ներկայացումով դերասանուհին հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում` Լոնդոն, Թորոնթո, Մոնթրեալ, Աթենք, Կիպրոս, Բեյրութ:

Հիշեցնենք, որ Մարի Ռոզ Աբուսեֆյանը անցյալ տարի Երեւանում հանդես է եկել 1915 թ. Թուրքիայում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված «Գրիգոր Զոհրապ. Գողգոթայի ճանապարհին» մենաներկայացումով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ