News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն այսօր՝ մարտի 11-ին, ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացրել՝ բողոքելով ԱԺ օրակարգ բերված՝ «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային։

Ակցիայի մասնակիցները, հավաքվելով ԱԺ ետնամուտքի մոտ, շենք մտնող պագմավորներին են հայտնել իրենք մտահոգությունները եւ կոնվենցիային կողմ արտահայտվող իշխանական պատգամավորներին ուղեկցել «ամոթ» վանկարկումով։

«ՀՀԿ-ի կողմից բերված կենվենցիան ինչո՞ւ եք վավերացնում, ՀՀԿ-ի շարունակությունն ե՞ք»,- հարցրել են նրանք պատգամավորներին, ինչին ի պատասխան նրանք հայտնել են, որ Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրները վավերացրել են կոնվենցիան եւ այն մանկապղծությունն ավելի խիստ պատժելու համար է։

«Անամոթներ, դուք երեխա, ընտանիք չունե՞ք։ Այս մարդիկ ոչ թե եկել են ՀՀԿ-ին մերժելու, այլ քանի որ ՀՀԿ-ն չուներ լեգիտումություն եւ չէր կարողանում անցկացներ, հիմա իրենք լեգիտիմության ունենալու անվան տակ հակաժողովրդական կոնվենցիա են բերել, անցկացնում։ Արտակարգ դրության պայմաններում ժողովրդին նստեցրել են տունը, բերել են, անցկացնում են կոնվենցիան»,- ուղիղ եթերում նշել է Վահագն Չախալյանը։

Նշենք, որ «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծն արդեն ընդունվել է 79 կողմ, 12 դեմ ձայներով։ Ավելի վաղ ԲՀԿ-ն դեմ էր արտահայտվել նախագծին՝ նշելով, որ որոշ դրույթներ դեմ են մեր արժեքներին, մասնավորապես կոնվենցիայի մի հոդված, ըստ որի յուրաքանչյուր կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ երեխաները տարական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման եւ սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ