News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը բողոքներ է ստացել ոչ միայն կանանցից, այլեւ տղամարդկանցից, որոնք իրենց ընտանիքում բռնության են ենթարկվել: Այս մասին մայիսի 11-ին ԱԺ նիստում Հայաստանի օմբուդսմենի գերծունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց հանրապետության գլխավոր իրավապաշտպան Արման Թաթոյանը:

Ընդ որում՝ Թաթոյանը նշեց, որ այդպիսի բողոքները սակավաթիվ են, այնդուհանդերձ, տեղ են գտել: «Տոկոսային հարաբերակցությամբ դրանք, իհարկե, քիչ են, բայց դրանք, այնուամենայնիվ, կան»,- շեշտեց իրավապաշտպանը:

Ընդ որում՝ նա պնդեց, որ քաղաքացիներին չբաժանեն ավելի խոցելիների եւ պակաս խոցելիների խմբերի, ինչպես հաճախ արվում է: Երկրի գլխավոր իրավապաշտպանի կարծիքով՝ հանրապետության բոլոր քաղաքացիները պետության եւ օմբուդսմենի գրասենյակի կողմից միանման վերաբերմունքի եւ պաշտպանության կարիք ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ